Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

02 դեկ 2021 13:36

Այրումի համայնքապետարանի աշխատակիցներն իրենց գործը պատշաճ չեն արել` երեխա է մահացել. ՔԿ

ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակիցներն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Մասնավորապես, նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրում գտնվող բնակելի շենքերից մեկի վթարային աստիճանահարթակը և աստիճանավանդակը փլուզվել են, ինչի հետևանքով նույն բնակավայրի մեկ անչափահաս բնակիչ մահացել է, իսկ վեցը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Այրումի համայնքապետարանի աշխատակիցները, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք, իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։

Դեպքի առքիվ հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր