Երբ բանակը վերացնում են, այլևս ի՞նչ տոն. «Հրապարակ»          Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել.«Հրապարակ»       Բաքուն, որը սպառնում էր հրթիռային հարձակմամբ հայկական ատոմակայանի վրա, սկսել է անհանգստանալ դրա անվտանգությամբ    

02 դեկ 2021 18:52

Այս ընտրություններով Գավառ խոշորացվող համայնքի պատմության մեջ բացվելու է նոր էջ

Այս ընտրություններով Գավառ խոշորացվող համայնքի պատմության մեջ բացվելու է նոր էջԴեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների շրջանակում Hayacq.com-ը զրուցեց Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի առաջնորդ Գուրգեն Մարտիրոսյանի հետ։

-Պարոն Մարտիրոսյան ո՞րն է Ձեր հերթական  առաջադրման հիմնական նպատակը։ Ի՞նչն առիթ հանդիսացավ որպես խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվելու։

-Նշեմ, որ ի սկզբանե ես որոշել էի չառաջադրվել որպես Գավառ խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածու: Ցանկանում էի քաղաքի կառավարումը փոխանցել երիտասարդներին, ովքեր ունեն տեղական ինքնակառավարման համակարգում փորձ, ճանապարհ են անցել և կարող էին արդյունավետորեն կազմակերպել համայնքի կառավարումը: Գավառ խոշորացվող նոր համայնքի կառավարումը նոր մարտահրավերներ է առաջ քաշում: Դա գիտակցելով, հազարավոր քաղաքացիներ հանդիպումներ ունեցան ինձ հետ, բերելով բազմաթիվ հիմնավորումներ և մենք համատեղ կայացրեցինք այդ որոշումը: Հատկապես գյուղական համայնքներից մենք շատ ստացանք այն ազդակը, որ իրենք եւս ցանկանում էին Գավառում անցած 16 տարիների կառավարման փորձը հասցնենք վարչական շրջաններ: Վերջնական որոշումը կայացվեց մեր թիմի հետ քննարկումների արդյունքում ես առաջադրվեցի և գլխավորում եմ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի ցուցակը:  

-Հետևելով  Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին, նկատելի է դառնում ընտրողների հետ  հանդիպումների բազմամարդությունը։ Կմանրամասնեք, ի՞նչ ձևաչափով եք իրականացնում քարոզարշավը։

-Ես արդեն նշեցի, որ մարդիկ անցած տարիներին տեսել են մեր աշխատանքը, ամեն օր հարակիից համայնքներից բնակիչները գալիս են Գավառ կամ անցնում են Գավառով: Քաղաքի զարգացումը տեղի է ունենում նրանց աչքի առաջ: ՏԻՄ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում մենք կարողացել ենք լուծել բազմաթիվ խնդիրներ: Հենց դա է պատճառը, որ մադիկ արձագանքում են մեր կողմից նախապես արված ծանուցումներին և ակտիվորեն մասնակցում են հանդիպումներին: Հանդիպումները հիմնականում անցկացվում են դրսում:  Անմիջական շփումների արդյունքում մարդիկ անկաշկանդ կարողանում են ներկայացնել առկա խնդիրները, լուծման առաջարկներ: Նշեմ, որ օրինակ Սարուխանում մենք բնակիչների խնդրանքով կազմակերպել ենք ևս մեկ լրացուցիչ հանդիպում:   

-Խոսենք նաև համայնքում առկա խնդիրների մասին: Ձեր ղեկավարման տարիների ընթացքում ի՞նչ բացեր են մնացել, որոնք դեռ ծառացած են համայնքի առջև։

-Նույնիսկ կապիտալ վերանորոգված տանը յուրաքանչյուր օր կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ: Իսկ համայնքը մեր մեծ ընտանիքն է, որ պետք է նույն հոգատարությունը դրսևորենք: Եվ չնայած դրան, յուրաքանչյուր օր մենք հանդիպում ենք տարբեր խնդիրների, որոնք էլ փորձում ենք լուծել տարբեր ծրագրերով՝ համայնքի բյուջե, սուբվենցիոն ծրագրեր, միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Կարևոր եմ համարում ավագանու, որպես առանցքային ինստիտուտի կայացումը և հաշվետվողականության բարձրացումը: Քարոզարշավի մեկնարկին ընդառաջ մեր թիմը ծանոթացել և գույքագրել է Գավառ խոշորացված համայնքի բոլոր վարչական շրջաններում առկա խնդիրները: Դա արվել է այն պատճառով, որպեսզի մենք պատկերացում ունենանք, թե ինչպիսին պետք է լինի մեր տեսլականը և ինչ քայլեր պետք է ձեռնարկենք առկա խնդիրները լուծելու համար: Խոսքը չափելի և իրատեսական ծրագրերի մասին է: Կան խնդիրներ, որոնք ՏԻՄ պարտադիր լիազորությունների շրջանակներում են. մանկապատրեզների գործունեություն, փողոցների բարեկարգում, լուսավորություն, կանաչապատում, կրթական ու մշակութային կյանքի ակտիվացում և այլն: Սրանք այն խնդիրներն են, որոնց մասին նույնիսկ չպետք է խոսենք, քանի որ դա մեր օրակարգում է և այդպես էլ շարունակելու է լինել: Հատկապես գյուղական համայնքներում, այս խնդիրներից բացի մարդիկ ունեն ոռոգման, ջրարբիացման, խմելու ջրի, դաշտամիջյան ճանապարհների խնդիրներ: Ըստ առաջնահերթության մենք լուծելու ենք տարիներ շարունակ կուտակված խնդիրները: Խոշորացման արդյունքում շահելու են հատկապես փոքր բյուջե ունեցող համայնքները: Խոշորացման դեպքում սուբվենցիոն ծրագրերը անշուշտ մտնելու են նաև այդ համայնքներ: 
 
-Ինչո՞ւ հենց «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինք:

-Դաշինքի անվան հարցում մենք երկու տարբերակ ունեինք: Մեր թիմակիցների հիմնավորմամբ ընտրվեց «Գուրգեն Մարտիրոսյան»-ը, քանի որ անցած տարիների ընթացքում մեր աշխատանքային գործունեությունը, որպես համայնքի գործող ղեկավար, անմիջապես կապ է ունեցել իմ անձի հետ, ուստի նպատակահարմար գտնվեց հանրությանը ներկայանալ այդ տարբերակով: Այստեղ ես ուզում եմ ընդգծել, որ եթե նույնիսկ դաշինքի անվանումը անմիջապես կապնվում է իմ անձի հետ, սակայն իմ կողքին կանգնած է մի մեծ թիմ, ովքեր հավասարապես կրում են համայնքի նկատմամբ պատասխանատվություն և պատրաստ են Գավառ խոշորոցված համայնքը տանել զարգացման ճանապարհով: 

-Ինչպիսի՞ նախընտրական ծրագրով եք ներկայանում հանրությանը։ Որո՞նք են կարևոր թեզերը:

-Ես Գավառ համայնքի ղեկավար եմ ընտրվել 4 անգամ: Մեր համաքաղաքացիները գիտեն, որ մեր թիմի որդեգրած սկզբունքն է. Չներկայացնել այնպիսի նախընտրական ծրագիր, որը բաղկացած է լինելու խոստումներից և որի իրականացումը հեռանկարային ու իրատեսական չէ: Մենք գույքագրել ենք խնդիրները և դրանք լուծելու ենք ըստ առաջնահերթության: Նոր համայնքի կառավարման գլխավոր շեշտը շարունակելու է մնալ տեղական ժողովրդավարության ամրապնդումն ու զարգացումը: Մենք միասնականության կոչ ենք անում, մենք համատեղ ուժերով ենք լուծելու խնդիրները և մենք հանրային մասնակցությամբ ենք շարունակելու կառավարել համայնքը: Նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթները հասանելի է նաև համացանցում և թերթոնների տեսքով: 
  
-Ո՞րն է Ձեր կարգախոսը:

-«Մենք ուժեղ ենք միասին»: Մեր ուժը մեր միասնականության մեջ է և դրանում համոզվում ենք ամենօրյա շփումների արդյունքում: Մարդիկ միանալով մեր թիմին մեզ դարձնում են ուժեղ եւ փոխադարձաբար մենք ուժեղացնում ենք համայնքները մեր աշխատանքի արդյունքում: Մենք ունենք ներուժ և հսկայական ուսանելի կենսափորձ:  

-Ինչպե՞ս կգնահատեք Ձեր շանսերը:

-Մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթելու վճռականությամբ: Հանդիպումներն ու բնակիչների հետ շփումները ցույց են տալիս, որ մենք Գավառ խոշորացված համայնքի կառավարումը ստանձնելու ենք 50+ ձայների առավելությամբ: Ի վերջո, ընտրողն է որոշում, թե ո՞ր ուղղությամբ պետք է զարգանա քաղաքը: 

-Ինչո՞ւ պետք է ընտրողը հատկապես Ձեզ ընտրի և ոչ մյուս թեկնածուներին, ի՞նչ առավելություն կամ գուցե հնարավորություն կընձեռվի նրանց Ձեր դաշինքին ընտրելու դեպքում։

-Մենք կարգուկանոնի հաստատման, առաջընթացի և ճշմարտախոսության կողմանկիցն ենք: Իսկ մարդիկ դա գնահատում են:
Մենք մեր ընտրողներին առաջարկում ենք միասին շարունակելու իրականացնել համայնքի զարգացումը և այն Գավառից տեղափոխել նաև վարչական համայնքներ: Դրանում համոզվում ենք նաև համայնքներում հանդիպումների ժամանակ: Մարդիկ տեսել են Գավառի քաղաքապետարանի գործունեությունը և սպասում են, որ այդ ամենը, որ մենք իրականացրել ենք մեր թիմի հետ միասին, հասնելու է նաև իրենց համայնքներ: Մենք ընտրողներին խոստումների փոխարեն մեր փորձն ենք ներկայացնում, մենք մեր թիմի առավելությունն ենք ներկայացնում և վստահ եմ, որ այն կազմը որ ներկայացված է «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի ընտրացուցակում, ներկայացուցչական է և մեր ավագանու թեկնածուները պատրաստ են ներդնելու իրենց ողջ գիտելիքներն ու փորձը համայնքները համաչափ զարգացնելու գործում: Ավագանու թեկնածուները արհեստավարժ են իրենց մասնագիտական բնագավառներում և այդ փորձը նրանք ներդնելու են լուծելու մեր օրակարգային խնդիրները: Մեր թիմի առավելություններից է նաև երիտասարդների առավել թվով ներգրավվածությունը: Շատերը նաև փորձառու են տեղական ինքնակառավարման համակարգում:

-Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, արդյո՞ք մրցապայքարը ձեր համայնքում թեժ կլինի: 
 
-Արդեն քարոզարշավը մոտենում է ավարտին: Մենք այս ընթացքում հասցրել ենք հանդիպել հազարավոր քաղաքացիների: Փոխադարձ հարգանքի մթնոլորտ է եղել բոլոր համայնքներում, մարդիկ իրենց համայնքներում փոփոխություններ են ուզում տեսնել և դա կապում են մեր թիմի հետ: Սա քարոզարշավի ընտրողների հետ հանդիպումների մասով: Մենք մեր հանդիպումների ժամանակ ներկայացնում ենք մեր ծրագրային դրույթները, ազատ շփվում ենք քաղաքացիների հետ, նույնիսկ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալու մյուսների կողմից հնչեցված մեղադրանքներին: Գավառը փոքր համայնք է, մարդիկ տեսնում և զգում են քաղաքում կատարվող փոփոխությունները: Մենք մեր հանդիպումներն ավելի արդյունավետ ենք կազմակերպում: Մեր ուղին արդար է, մեր ուղին եղել է բաց և մեր ուղին չի կառուցվել պոպուլիզմի հիմքի վրա: Փորձագետների գնահատմամբ, մեր քարոզարշավը լավ օրինակ է սկսնակ գործիչների համար:  

-Ձեր կոչը ընտրողներին:

-Ընտրություններով Գավառ խոշորացվող համայնքի պատմության մեջ բացվում է նոր էջ: Այն պետք է միանշանակ լինի շրջադարձային: Հաջողության համար յուրաքանչյուրի դերը շատ կարևոր է: Սա պետք է արձանագրել և ակտիվ մասնակցություն ունենալ Գավառ խոշորացվող համայնքում զարգացմանը այո ասելով: Մենք մեր ընտրությամբ վերահաստատելու ենք մեր միասնականությունը, համախմբվածությունը: Մենք մեր քաղաքացիներին առաջարկում ենք զարգացման իրական և իրատեսական այլընտրանք: Վստահ ենք, որ մեր առաջարկը արժանացել է մեծամասնության դրական արձագանքին և դեկտեմբերի 5-ին այն կարտահայտվի մեր քաղաքական թիմի՝ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի հաղթանակով:  
Փոխգործակցության արդյունքում մենք ունենալու ենք մեր երազանքի համայնքը:

Մենք՝ միասնական ենք. Ծաղկաշեն
Մենք՝ միասնական ենք. Գեղարքունիք
Մենք՝ միասնական ենք. Լանջաղբյուր
Մենք՝ միասնական ենք. Սարուխան
Մենք՝ միասնական ենք. Գանձակ
Մենք՝ միասնական ենք. Կարմիրգյուղ
Մենք՝ միասնական ենք. Նորատուս
Մենք՝ միասնական ենք. Ծովազարդ
Մենք՝ միասնական ենք. Լճափ
Մենք՝ միասնական ենք. Բերդկունք
Մենք՝ միասնական ենք. Հայրավանք
Մենք՝ միասնական ենք. Հացառատ
Մենք՝ միասնական ենք. Արծվաքար
Մենք՝ միասնական ենք. Գավառ:

Hayacq.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր