Բաքվում բացատրել են՝ ինչու են հրաժարվել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից
Ստոկհոլմում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չի կայացել Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է կազմակերպել հանդիպումը՝ «հայ պատգամավորների՝ Ղարաբաղ կատարած ապօրինի այցի պատճառով»։
«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ ադրբեջանցի նախարարը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են այս միջոցառման շրջանակում հանդիպում անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ։ Միաժամանակ, նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի է դարձավ, որ Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ապօրինի այց են կատարել Ադրբեջանի տարածք։ Ի պատասխան այդ գործողությունների՝ ադրբեջանական կողմն աննպատակահարմար համարեց երկու նախարարների հանդիպման անցկացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բաքվում նշել են նաեւ, որ «Երեւանի դիրքորոշումը վնաս է հասցնում տարածաշրջանում խաղաղություն հաստատմանն ուղղված ջանքերին»։