Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

04 դեկ 2021 15:47

Արմեն Գևորգյանի՝ ՀՀ սահմանը հատելու սահմանափակումների վերաբերյալ նոր որոշում է կայացվել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվել՝ կապված սահմանը հատելու սահմանափակումների վերաբերյալ։ Մանրամասները ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։


«Ստացել եմ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի՝ 12․11․2021թ-ին թիվ 3/2-11874 գրությունը, որտեղ նշվում է, որ ՀՀ ՄԻՊ-ից ստացված դիմում առաջարկության հիման վրա / որը ՄԻՊ-ը ձևավորել է Արմեն Գևորգյանի գործով/, 2019 թվականի հոկտեմբեր ամսից հետո, վերանայվել է գործող պրակտիկան և ՍԷԿՏ համակարգից տվյալները այսուհետ հեռացվում են նաև այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմիններն առանց մեղադրյալի կամ կասկածյալի խափանման միջոցը վերացնելու մասին որոշում կայացնելու /պարզապես թույլատրելով վերջիններիս ժամանակավորապես հատել ՀՀ սահմանը/ դրա վերաբերյալ գրավոր պահանջ են ներկայացրել հիշյալ համակարգ մուտքագրված անձանց տվյալները հեռացնելու վերաբերյալ։


Մինչ այդ, ՀՀ ոստիկանությունը ՍԷԿՏ համակարգից համապատասխան սահմանափակումը չէր վերացնում հղում կատարելով ՀՀ կառավարության 884-Ն որոշման վրա, ըստ որի ՀՀ ոստիկանությունը ՍԷԿՏ համակարգից հանում է (դադարեցնում է) մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից սահմանված հսկողությունը, եթե ՀՀ ոստիկանությանը տրամադրվում է այդ անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը ՎԵՐԱՑՆԵԼՈՒ մասին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումը կամ նույն մարմնի գրությունը, որտեղ նշված կլինի այդպիսի որոշման կայացման մասին»,- գրել է Ալեքսանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր