ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

06 դեկ 2021 13:17

Երևանի կենտրոնում, աղբարկղի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել

Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, պարեկները «Դրագոն Գարդեն» ռեստորանի մոտ տղամարդու դի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` պարեկները դիակը հայտնաբերել են ժամը 10:50–ի սահմանում ռեստորանի հարևանությամբ գտնվող աղբարկղերի մոտ։
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Նրա մոտ 73-ամյա Ռ. Գյուլումյան անունով անձնագիր է հայտնաբերվել։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր