Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

06 դեկ 2021 14:35

Տեսանյութ.Որքան գումար են խոստացել Վանեցյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին գնդակահարելու համար. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները շարունակում են բացահայտումներն այն մասին, թե ինչպես են քաղաքացիները սպառնալից հայտարարություններ ու կոչեր անում տարբեր պաշտոնատար անձանց մասով եւ դեռ ավելին դրա դիմաց գումար առաջարկում:


Եվ ահա հերթական նման դեպքն է բացահայտվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արշակ Շահինյանին մեղադրանք է առաջադրվել, որ սոցիալական ցանցում ստեղծելով «Արշակ Շահինյան» անվամբ անհատական էջ, որով շփվել է տարբեր անձանց հետ քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելով տեղադրել է հետևյալ բովանդակության նյութ՝ «Ուրեմն ես տարի աշխատել եմ ՌԴ-ում ու հլը փողերս չեմ ստացել, ռուբլիով կես միլիոն ունեմ ստանալու, ով Գառնիկ Իսագուլյանին, Արթուր Վանեցյանին, Սերժին, Ռոբին, Վ. Մանուկյանին, էն Իշխանա, կողակա, բոջակա, դրան, մի խոսքով էտ խառա խուռեքին, ով գնդակահարի, էն կես միլիոնն էլ իրաննա, հա զենքն էլ ինձանից», այդպես ցանկանալով իր անհատական էջի ընկերների ուշադրությունը հրավիրել տեղադրված նյութին, որից հետո տարբեր անձանց կողմից իր կողմից տեղադրված նյութի բովանդակության վերաբերյալ կատարած գրառումներից հետո ջնջել է «Արշակ Շահինյան» անվամբ անհատական էջը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր