44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային մեղադրանք է առաջադրվել          Երբ բանակը վերացնում են, այլևս ի՞նչ տոն. «Հրապարակ»       Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել.«Հրապարակ»    

07 դեկ 2021 11:42

Տեսանյութ.Այսօրվա շատ իշխանավորներ դրսից ֆինանսավորմամբ հետևողականորեն վարկաբեկել են բանակը, զինվարականներին.Ստում եք. Թագուհի Թովմասյանը՝ Արսեն Թորոսյանին

«Համաձայն իմ կողմից ներկայացված նախագծի՝ զինծառայողների առողջական վիճակի հետազոտությունը, փորձաքննությունը, բուժումը կատարվում են առաջնահերթ և անվճար՝ պետության կողմից երաշխավորված օգնության և բուժսպասարկման շրջանակներում»,-ներկայացնելով «Զինվորական  ծառայութան և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը նիստի օրակարգ մտցնելու հարցի քննարկման ժամանակ՝ ասաց նախագծի հեղինակ «պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նրա խոսքով՝ նշված կարգավորումն անհրաժեշտ է, քանի որ իր մի շարք այցեր զինվորական հոսպիտալներ ապացուցեցին, որ զինծառայողների պարագայում առաջնային բժշկական  օգնություն և սպասարկում նախատեսված չէ:

«Ստացվում է, որ սպան 14 օր առաջնագծում լինելուց հետո պետք է վերադառնա և 14 օրվա ընթացքում հնարավորություն ունենա կարգավորելու իր առաղջական խնդիրեները և հնարավոր է, որ նա ընդհուպ մինչև 1 ամիս հերթի մեջ լինի տարբեր հիվանդանոցներում»,-հայտնեց Թովմասյանը և շեշտեց, որ նախագիծն ընդամենն արձանագրում է պետության վերաբերմունկքը զինծառայողի նկատմամբ՝ ապահովելով արտահերթ բուշսպասարկում և այն որևէ ազդեցություն չի ունենա պետական բյուջեի վրա:

«Ես գիտեմ որ հիմա ամբիոնին կմոտենա Գնդապետի որդի, բուժծառայության սպա և կասի՝ ի՞նչ եք ուզում ասել, որ դուք  ավելի շատ եք մտածում զինծառայողների մասին քան մենք: Ուզում եմ արձանագրել, որ՝ այո, փաստերը խոսում են այդ մասին»,-հայտնեց պատգամավորը:

Հարկից զեկուցող ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր խոսքում շեշտեց. «Տիկին Թովմասյանը շատ է կարողանում «գույնավոր» նկարագրել այն հիմնավորումները, որոնք որ ինքը բերել է տվյալ նախագծի շրջանակներում»:

Նա հայտնեց, որ կառավարության այլ որոշումներով արդեն տրված է այդ արտոնությունները և Թագուհի Թովմասյանի նախաձեռնությունն ավելորդ է:

Թագուհի Թովմասյանը փաստեց, որ նման արտոնություններ չկան, քանի որ զորահավաքի դեպքում առաջնահերթ բուժսպասարկման արտոնություն կա, բայց երբ դառնում է զինծառայող, դադարում է օգտվել այդ հնարավորությունից:

«Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Տիգրան  Աբրահամյանը գտավ, որ տարօրինակ էր կառավարության և իշխող խմբակցության բացասական եզարակացությունը, քանի որ այն բխում էր կառավարության գործունեության ծրագրից, հատկապես՝ զինված ուժերին վերաբերող  բլոկից:

«Մասնավորապես՝ այս օրինագիծը երկու  խնդիր էր լուծում՝ առաջինը զինվորական մասնագիտության գրավչության մեծացումն էր և զինծառայողների ծանրաբեռնվածության թեթևացումը»,-հայտարարեց Աբրահամյանը և հավելեց, որ այդ հրատապությունը պետք է վերաբերեր ոչ միայն զինծառայողներին այլև նրանց ընտանիքի անդամներին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտնեց, որ եթե իշխանությունը օրենսդրական նախաձառնությանբ հանդես գար և ասեր, որ այն մարդիկ, որոնք կկրեն «Դուխով» գրությամբ գլխարկներ, ապա կստանան բուժսպասարկման առաջնահերթություն՝ ապա թե՛ կառավարությոնը, թե՛ ՔՊ-ականները երկու ձեռքով կողմ կքվեարկեին, մի բան էլ ջանասիրաբար կհիմնավորեին, թե հպարտ քաղաքացիներին ինչ առավելություն և արտոնություն է տալիս «Դուխով» գլխարկ կրելը:

Ըստ պատգամավորի՝ իրականում նախագծի մերժմամբ գործ ունեն բանակի շարունակական թուլացման և անտեսման հետ և նախագծիմչընդունումը ընդգծում է պատերազմող երկրի վերաբերմունքը զինծառայողների նկատմամբ:

«Սակայն արդեն երեք տարի է և դրանից առաջ էլ այսօր իշխանության աթոռներին հայտնվածներից շատերը դրսից ֆինանսավորմամբ և հրահրմամբ վարկաբեկել են բանակը զինվարականներին և հայրենիքի պաշտպաններին, որվհետև պետությունը քանդելու ապականելու ճանապարհին ուժեղ բանակ, մարտական ոգի պետք չէ»,-ասացԱրեգնազ Մանուկյանը:

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ  կառավարությունը դեռ 2019 թվականին օֆերտայով արտոնություն է տվել զինծառայողներին, իսկ Թագուհի Թովմասյանը պոպուլիզմով է զբաղված:

Թագուհի Թովմասյանը փաստեց, որ Թորոսյանը ստում է:

Արսեն Թավմասյանին հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը. ««Հրապարակային օֆերտան»  քաղաքացիաիրավական տերմին է, որը ցանկացած ծառայությունների մատուցման ոլորտի ծառայության մատուցում է, և կարող է թյուր տպավորություն ստեղծվեր, որ հատուկ ռեժիմ է սահմանվել կառավարության որոշմամբ, որն էլ կոդային «Հրապարակային օֆերտա»  անվանում ունի»:

Պատգամավորը  նկատեց, որ եթե նույնիս եղել է արտոնություն , ապա կարելի էր ավելի մեծացնել այն և տարօրինակ է, որ իշխող ուժը դեմ է արտահայտվում:

ՔՊ-ն 55 ձայնով մերժեց զինծաայողներին արտոնյալ՝ արտահերթ բուժօգնություն սահմանող օրինագիծը: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր