Ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը haqqin.az-ի էջերից չի իջնում... Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների գործերն իշխանափոխությունից հետո լավացել են

«Շատ ուրախ կլինեմ, եթե դատախազությունը սկսի քննություն, որի ընթացքում կպարզվի, թե ինչպես է ստացվում, որ սահմանային լարվածությանը զուգընթաց ՀՀ-ում՝ Երևանի կենտրոնում, մի խումբ մարդիկ կրակոցների հետ զուգահեռ, վայրկյանական ճշգրտությամբ Հայաստանի պետական իշխանությունների դեմ պայքար են սկսում ու հակապետական արտահայտություններ անում»,-ասաց Վահագն Ալեքսանյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էլ իշխանական գործընկերներից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են, թե ադրբեջանական լրատվամիջոցների «գլխավոր հերոս»-ն ամենօրյա ռեժիմով ով է։
«Ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նկարը haqqin.az-ի էջերից չի իջնում։ Գոնե ամաչեք, այդպիսի հայտարարություններ մի՛ արեք»,-ասաց Արեգնազ Մանուկյանը։
Մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պաշտոնյաների բարեկամների հաջողված բիզնեսների մասին ու հայտարարում, որ նրանք պետական միջոցներ են յուրացնում, թալանում են։ Իշխանափոխությունից անցել է երեք տարի, բայց ձեր ասածները հաստատող որևէ կոռուպցիոն դեպք չեք բացահայտել։
Պատգամավորը նկատեց՝ դա նշանակում է, որ կա՛մ նախկինում կոռուպցիայի թեմայով ստել են և փորձել «աչոկներ» հավաքել, կա՛մ չեն ստել և հիմա իրենք են նույն գործով զբաղվում։
«Իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների և նրա շրջապատի գործերը։ Նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, որից հետո այդ կազմակերպությունը երջանիկ պատահականությամբ սկսել է ասֆալտի տենդերներ շահել ու պետբյուջեի հաշվին հարստանալ։ Հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված այս երջանիկ պատահականությունը»,-նշեց պատգամավորը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, որ պատգամավորի ելույթում մեղադրանք հնչեց, և համապատասխան գերատեսչությունները պետք է զբաղվեն ու ճշտեն՝ Արեգնազ Մանուկյանի ասածը ճշմարտությու՞ն էր, թե՞ զրպարտություն։