Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները          Հայաստանը կարող է ծառայել տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ       Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին    

07 դեկ 2021 12:42

Չավուշօղլուին անհամար վիճակի մեջ գցեցին՝ փող խնդրելո՞ւ եք եկել Կատար

Պաշտոնական այցով Կատարում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն հանդիպել է Կատարցի պաշտոնակից Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանիի հետ:


Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ դրվագ է տեղի ունեցել, երբ «Reuters»-ի կատարցի թղթակիցը Չավուշօղլուից հետաքրքրվել է, թե արդյոք թուրքական պատվիրակությունը Կատարից փող խնդրելու համար է եկել Դոհա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


Լրագրողը Թուրքիայի արտգործնախարարին մասնավորապես հարցրել է. «Արդյո՞ք Թուրքիայում տիրող տնտեսական քաոսը հաղթահարելու համար եք եկել Կատարից ֆինանսական աջակցություն խնդրելու»:


Այս անհարմար հարցի հնչելուց անմիջապես հետո թուրքական պետական «TRT» հեռուստաալիքը դադարեցրել է ասուլիսը լուսաբանող ուղիղ եթերը:


Չավուշօղլուն, այնուամենայնիվ պատասխանել է ակնհայտորեն իրեն դուր չեկած հարցին՝ ասելով, որ իրենք Կատար են եկել ոչ թե փողի, այլ հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու համար:


Չավուշօղլուն ասել է նաև, որ սխալ է միջազգային լրատվամիջոցների տարածած այն պատկերը, թե իբրև թուրքական տնտեսությունը խորտակված վիճակում է: Ըստ թուրք նախարարի՝ դրա մասին են վկայում տնտեսության ու արտահանման դրական ցուցանիշները։


Նշենք, որ Չավուշօղլուից 1 օր հետո դեկտեմբերի 7-ին Կատար է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:


Փորձագիտական հանրության մեջ տիրապետող է այն կարծիքը, ըստ որի՝ թուրքական կողմը ցանկանում է ֆինանսական օգնություն ստանալ Կատարի իշխանություններից, որպեսզի կայունացնի լիրայի վիճակը և տնտեսական իրադրությունը երկրում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր