Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

07 դեկ 2021 13:04

Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց իր հասցեին ԱԺ-ում այսօր հնչեցված հայտարարությանը, որն արել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:


«Դահլիճից դուրս աշխատասենյակում անընդհատ լսում եմ, որ իմ անունն են տալիս: Ասացի՝ գամ, ոչ մի բան բաց չթողնեմ, մեր գործընկերներին ողջունեմ, որոշակի հարցերի հետ կապված լուսաբանեմ: Կարծում եմ՝ սուտ ասած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի ժողովուրդը հոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից: Ես կարծում եմ՝ հոգնել են այն բանից, որ մենք այստեղ իրար տարբեր ձևերով բզկտում ենք», - ասաց ԱԺ նախագահը:


Սիմոնյանը չանդրադարձավ ընդդիմադիր գործընկերների հայտարարություններին՝ հայտարարելով, թե դրանք, հիմնականում, կրում եմ «դեմագոգիկ բնույթ»:


Անդրադառնալով Արեգնազ Մանուկյանի ելույթին՝ Սիմոնյանը հիշեցրեց, որ ինքը բոլոր բարձրացրած հարցերին վաղուց պատասխանել է:


«Տիկին Մանուկյանը դատարանում ստիպված կլինի իր ասածները ապացուցել, հակառակ պարագայում, կվճարի գումար և այստեղից կհերքի իր ասածներն իմ անձի վերաբերյալ, որովհետև դրանք կատարյալ սուտ են», - ասաց նա:


Ալեն Սիմոնյանը կոչ արեց մնալ կառուցողական դաշտում, հակառակ պարագայում հերթով, անուն առ անուն, նախադասություն առ նախադասություն կասի այն ամենը, ինչը, թերևս, բոլորը գիտեն մեր գլխավոր հերոսների, մեր ընդդիմադիր գործընկերների, մեր քաղաքական գործիչների, նախկին նախագահի պաշտոնը զբաղեցնողների և նրանց շրջապատի մասին:


«Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու», - ասաց ԱԺ նախագահը:


Արեգնազ Մանուկյանը, հիշեցնենք, այսօր հայտարարել է, թե իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի ու նրա ընտանիքի գործերը:


«Նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին ու դրանից հետո այդ կազմակերպությունը, երջանիկ պատահականությամբ, սկսել է ասֆալտի տենդերներ շահել ու բյուջեի հաշվին հարստանալ», - ասել էր պատգամավորը:


Նա նշել էր նաև, թե օրերս Ալեն Սիմոնյանը թուրքամետ կայքին տված հարցազրույցում արդարացրել էր, թե իր դեմ արշավ են կազմակերպում, քանի որ ունենում է արդյունավետ հանդիպումներ դրսում ու փայլուն հարաբերություններ հաստատում ՌԴ արտգործնախարարի հետ:


«Թե ինչքանով են այդ հարաբերությունները փայլուն, պարզվեց երեք օր առաջ, երբ ՌԴ արտգործնախարարությունից նրան մեղադրեցին երևակայական, այսինքն՝ գոյություն չունեցող «Լավրովի պլան»-ին հղում անելու համար», - նշել էր ընդդիմադիր պատգամավորը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր