ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում          Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

07 դեկ 2021 16:03

Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք ոչ դե յուրե և ոչ էլ դե ֆակտո չունեն կիրառական արժեք

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք ոչ դե յուրե և ոչ էլ դե ֆակտո չունեն կիրառական արժեք: Նախ, Հայաստանի տարածքները մշտապես եղել են՝ այլոց իբր քաղաքական ենթատեքստով սիրաշահելու գործիք: Խորհրդային տարիներին իրավագետների և պատմագետների տեսադաշտում առավելապես հայտնվում էին 1918-20 թթ. Հայկական տարածքների կորուստների վերաբերյալ փաստերը, և գրեթե իսպառ բացայակել են «եղբայրական» ժողովուրդներին հետևողականորեն հանձնված տարածքների վերաբերյալ ուսումնասիրությունները:

Ճակատագրի հեգնանքով այդպիսի լրջագույն հետազոտություններ (այդ թվում՝ արխիվային հարուստ նյութի ներգրավմամբ), կյանքի կոչվեցին, հատկապես 2020 թ.՝ մինչև 44-օրյա պատերազմը:

Մասնագետները կոնկրետ հիմքերով արձանագրում են ակնհայտ ապօրինի միջամտություններով, հատկապես 1922-36 թթ. տարածքային կորուստների, մասնավորապես քեմալական Թուրքիային և խորհրդային Ադրբեջանին հողեր զիջելու փաստերը: Արդյունքում այդպիսի միջամտությունների, մասնավորապես ոչ իրավասու կառույցների որոշումների հենքով ՀԽՍՀ տարածքը, որը դեկտեմբերի 2-ի համաձայնագրով պետք է կազմեր 43.000 քառ. կմ, արդեն 1921 թ. վերջերին 1-ին փուլով կազմում է մոտ 32.000 քառ. կմ, իսկ 2-ր փուլով՝ 29.742 քառ. կմ: Նույն ճակատագրին է արժանացել Արցախը՝ ՌԿ(բ)Կ կենտկոմի բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Արցախի տարածքը պետք է կազմեր 8.000 քառ. կմ, սակայն 1923-24 թթ. այն կրճատվում է՝ հասնելով 5.000 քառ. կմ, իսկ 2-րդ փուլով բռնազատվում է ևս 600 քառ. կմ, թողնելով 4.400 քառ. կմ տարածք: Հասկանալի է, որ այս փաստերը փորձում են դիլետանտին բնորոշ զգացմունքային հարթությամբ հերքել ադրբեջանցի քարոզիչները և ոչ միայն իրենք:

Ընդ որում, սա սոսկ տարածքների բռնակցման գործընթաց չի եղել, սա հետապնդել է ռազմավարական տեսանկյունից կարևոր հենակետեր ձեռք բերելու խնդիր, իսկ գերխնդիրը արդեն պարզ է…

Հավելեմ, որ ներկայիս Ադրբեջանը զուտ իրավական ակտերով ի սկզբանե իրեն չի համարել խորհրդային ադրբեջանի իրավահաջորդ, այլ նախընտրել է 1918-20 թթ. գոյություն չունեցող ադրբեջանի իրավահաջորդ լինելը. կարծում եմ, պետք է հարգել իրենց որոշումը…»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր