Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է          Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ       Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին    

08 դեկ 2021 11:36

Փոխհրաձգություն Ադրբեջանի սահմանին. Կա 1 զոհ. տեղեկությունը փոխանցվել է իրանական կողմին

Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության (ՊՍԾ) սահմանապահները զենք են կիրառել երկու անհայտ անձանց նկատմամբ, ովքեր մաքսանենգ բեռներով խախտել են Ադրբեջանի պետական ​​սահմանը, վնասազերծվել է մեկ սահմանախախտ, հայտնում է Ադրբեջանի Պետական ​​սահմանային ծառայության մամուլի ծառայությունը։


«Ադրբեջանի Յարդըմլի շրջանի Դաշքենդ գյուղի մերձակայքում գտնվող սահմանապահ դիրքի սահմանապահները հայտնաբերել են Իրանի կողմից պետական ​​սահմանի խախտման փաստը։ Օրինախախտները չեն ենթարկվել սահմանապահների՝ հանձնվելու հրամանին և հրազենային զենք կիրառելով՝ փորձել են հետ փախչել հարևան պետության տարածք՝ ազատվելով բեռից։
Պատասխան կրակի արդյունքում ներխուժածներից մեկը վնասազերծվել է, երկրորդը կարողացել է փախչել։
Դեպքի վայրում հայտնաբերվել է տարբեր մակնիշի 2 տուփ ծխախոտ՝ ավելի քան 4200 հատ։


Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատանք է տարվում մեկի ինքնությունը պարզելու և սահմանը խախտող երկրորդին բռնելու ուղղությամբ։


Միջադեպի մասին տեղեկությունը փոխանցվել է իրանական կողմին»,- ասված է հաղորդագրությունում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր