Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը          Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին       Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից    

08 դեկ 2021 13:48

Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գույքի վրա

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել։ Տեղեկությունը  հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, դատախազությունն ուսումնասիրել է վերջիններիս ձեռք բերած գույքի օրինականությունը, նրանց հրավիրել դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։

Ի դեպ, դատախազությունն ուսումնասիրում է նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականությունը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ին էլ հայտնի դարձավ` գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր