Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

09 դեկ 2021 11:16

Կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն.Ժամանակը մեր դեմ է աշխատում

Վերջին մի քանի օրերի բուռն իրադարձությունների ֆոնին հետին պլան մղվեց Արցախի պաշտպանության բանակի՝ Շուշիի հարակից հատվածում տեղակայված մարտական հենակետում գրանցված միջադեպը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե դեպքի օրը ՊԲ-ն փոխանցել էր, որ «դեռևս չպարզված հանգամանքներում» հայ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել, ապա երեկ Քննչական կոմիտեն հստակեցրել էր, որ միջադեպը տեղի է ունեցել հակառակորդի արձակած գնդակից։

Որքան հասկանում եմ առկա տեղեկատվությունից, փորձաքննությունը ցույց է տվել, որ կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն։

Սահմանագծի այդ հատվածը բավականին վտանգավոր է, միջդիրքային տարածությունը փոքր, այնուամենայնիվ, կարճ տարածության մեջ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհ ունենք։

Տարբեր առիթներով ասել եմ ու այսօր էլ կրկնում եմ՝ անկախ այն հանգամանքից, որ մեր զինծառայողներն առաջնագծում բավականին ծանր պայմաններում պատասխանատու ծառայություն են կրում, մարտական հերթապահության անցկացման մոտեցումներում պետք է արմատական փոփոխությունների գնալ։

Ժամանակը մեր դեմ է աշխատում. սա նույնիսկ քննարկման ենթակա էլ չի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր