«Կարծում եմ՝ հայ ռազմագերիների հարցը պետք է ամբողջությամբ փակվի. ռուս խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն». Մուրադով
![](https://www.tert.am/news_images/1247/3738979_1/3d31bcef42c0a491c8d6ce87fef5c5de.thumb.jpg)
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի: Ռուս խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,-ասել է Մուրադովը:
Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտքը։
«Որպես զինվորական, ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են նրանք ունեցել: Ես հիշում եմ առաջին թռիչքը դեպի Բաքու, երբ գերիներին վերադարձնում էինք Երևան: Ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում՝ «Էրեբունի» օդանավակայանում: Արցունքներ էին, նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն»,-պատմել է Մուրադովը: