Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

09 դեկ 2021 15:56

Բաքուն կասկածում է Հայաստանի փոխանցած՝ ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությանը

Ղարաբաղում ականապատ դաշտերի մասին տեղեկատվության նախնական գնահատականը տպավորություն է ստեղծում, որ դրանք անվստահելի են և ոչ ճշգրիտ. ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ասել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը՝ անդրադառնալով Հայաստանի փոխանցած՝ ականապատման դաշտերի քարտեզներին։ 

«Անցյալ շաբաթ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել օկուպացիայից ազատագրված տարածքների ականապատ տարածքների տեղեկատվությունը... Դրանց նախնական ծանոթությունից տպավորություն է ստեղծվում, որ դրանք անվստահելի են և ոչ ճշգրիտ»,- ասել է Սուլեյմանովը։

Նրա խոսքով,՝ «լուրջ մտահոգություն կա, թե արդյո՞ք հայկական կողմից փոխանցված՝ ականապատման ձևաթղթերն ընդգրկում են բոլոր ազատագրված տարածքները»։

«ANAMA-ն և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել են փաստաթղթերի վերլուծությունն ու մշակումը։ Դրանից հետո տվյալները կտեղափոխվեն քարտեզի վրա, դրանց ճշգրտությունը կստուգվի համապատասխան տարածքում»,- ասել է Սուլեյմանովը՝ հավելելով, որ ավելի վաղ Հայաստանի փոխանցած՝ Ակնայի, Վարանդայի և Կովսականի շրջանների ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր