Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի          Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում       Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես    

10 դեկ 2021 10:44

Ադրբեջանը մեծ քանակության տեխնիկա է կուտակել Գեղարքունիքի մարզի Նորաբակի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը մեծ քանակությամբ տեխնիկա են կուտակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Նորաբակ գյուղի ուղղությամբ, որտեղ երեկ հակառակորդը ինտենսիվ կրակ էր սկսել մեր դիրքապահների ուղղությամբ։ Այս մասին 24News.am-ի հետ զրույցում նշել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ 

Ըստ Ավետյանի, բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, մոտ 1 ժամ է, ինչ իրավիճակը հանգիստ է նաև սահմանի երկայնքով։ 

Նորաբակ բնակավայրը Գեղամասար համայնքի կազմում է։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմը ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Հակառակորդի ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ 

ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր