Ինքնաառաջադրված Արսեն Թորոսյանը ոչ մի կերպ չի հաշտվում իր՝պատգամավոր լինելու հանգամանքին, Փաշինյանն էլ նրան այլևս չի տեսնում գործադիրում․«Ժողովուրդ»

Տեսնելով, որ որևէ մեկն իրեն չի առաջադրում, ինքն է դա արել, ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե նրան այլևս չի տեսնում գործադիրում: Եղելության մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նարեկ Բաբայանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ. «Եթե ինչ-որ մեկը Ձեզ նման տեղեկություն է տրամադրել, ապա այդտեղ կրիմինալ չկա, և ոչ մի բան չկա։ Եթե ինչ-որ մեկը հրապարակում է նման տեղեկություն, թող բաց ասի և ինքը պատասխանատվություն կրի իր ասածի համար: Իսկ թե ինչ ենք քննարկել, կներեք, ես այդ հանգամանքները չպետք է Ձեզ բացահայտեմ»,- մանրամասնեց Բաբայանը՝ ըստ երևույթին չհերքելով, ավելին՝ հաստատելով Թորոսյանի ինքնաառաջադրման հանգամանքը։
Պարոն Բաբայանին, փաստորեն, զարմացրել է այն, որ իրենց գաղտնի համարվող նիստերից մեզ տեղեկություններ են հասնում, բայց զարմանալիորեն չի զարմացրել գործընկերոջ՝ Թորոսյանի ինքնաառաջադրման հանգամանքը։ Վերջինս, ըստ երևույթին, որևէ կերպ չի համակերպվում զբաղեցրած պաշտոնից՝ նախարար լինելուց միանգամից գահավիժելու ու պատգամավորական աթոռ զբաղեցնելու հանգամանքին ու առիթը բաց չթողնելով՝ փորձում է պաշտոնի նոր «լեւլներ» սահմանել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում