Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

11 դեկ 2021 14:00

Ադրբեջանի քայլերը կհանգեցնեն ռուսական բանակի՝ Արցախից դուրսբերմանը.Գալիք 1 տարում պետք է սպասել Արցախի օտարման 2-րդ փուլին

Բրյուսելյան բանակցություններին ընդառաջ միանգամայն և վերջնականապես պարզ է դարձել, որ Արցախի կարգավիճակի հարցը, ներկա դասավորությամբ, չի քննարկվելու, և այսօր Արցախում գործող պետական մարմինները, ի դեմս Արցախի նախագահի և ԱԺ-ի ինստիտուտների, իրենց վերջին ժամկետն են սպառում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում անժամկետ դարձնելու շեշտադրմամբ երեկվա ուղերձին։


«Առհասարակ, ոչ հեռավոր ապագայում, թերևս, գալիք մեկ տարվա ընթացքում պետք է սպասել Արցախի օտարման երկրորդ կարևոր փուլին, որը կնախատեսի Արցախում գործող պետական ինստիտուտների լուծարումը։


Պատահական չէ, որ Արցախում մնացած ընդդիմադիրները, որոնք մաս չկազմեցին Արայիկ Հարությունյանի կառավարությանը, այդքան կտրուկ չեն պահանջում նրա հրաժարականը։ Որովհետև ակնհայտ է, որ եթե Արայիկ Հարությունյանը հրաժական տա, Ռուսաստանը և՛ սեփական կամքով, և՛ Ադրբեջանին չվրդովեցնելու համար, չի թույլատրելու Արցախում նոր, համաարցախյան ընտրություններ անցկացնել։ Դրա համար պետական ինստիտուտների լուծարմանը զուգահեռ պետք է սպասել, հավանաբար, Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության բացում Ստեփանակերտում», - ասաց քաղաքագետը։


Ալեքսանդր Քանանյանի համոզմամբ, քանի որ Երևանում իսպառ բացակայում է քաղաքական կամքը՝ վերափոխելու ստեղծված իրավիճակը, որևէ հույս և հեռանկար չկա՝ շարունակել զբաղվելու Արցախի քաղաքական ապագայով։


«Դրա համար Արայիկ Հարությունյանն ասում է, որ մենք գործնականում կարգավիճակ չենք ունենա, բայց ռուսական խաղաղապահ զորքերի անժամկետ ներկայությունն Արցախում թույլ կտա շարունակել քաղաքականապես թշվառ գոյությունը, որը արցախահայությունն ունի՝ այդ թվում և Արայիկ Հարությունյանի ուղիղ և աններելի մեղսակցությամբ նոյեմբերի 9-ի հայաստանակործան փաստաթղթից հետ։ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի չափ մեղավոր է տեղի ունեցածի համար։ Նա, առհասարակ, քրեական օլիգարխ և քաղաքական խեղկատակ է», - ասաց մեր զրուցակիցը։


Քաղաքագետի խոսքով՝ մոտական տարիներին Ադրբեջանը պայմաններ կստեղծի, որոնք կնպաստեն Արցախի արագ հայաթափմանը։




«Սրան կհաջորդեն ուժգին դիվանագիտական և այլ ներքին քայլեր, որոնք, ի վերջո, հանգեցնելու են ռուսական բանակի՝ Արցախից դուրսբերմանը։ Եվ դրա համար, որպեսզի մեր տարածաշրջանի հարավում՝ Իրանի, Նախիջևանի սահմանի հարևանությամբ, ռուսական ռազմական ներկայությունն ավելի երկար հարատևի, քան Արցախում, այսօր իրականացվում է նաև Սյունիքի՝ ընդգծված կերպով ռուսական զորքերի կողմից ռազմակալման համարյա ավարտված գործողությունը», - նշեց Ալեքսանդր Քանանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր