Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

11 դեկ 2021 15:13

Դիրքերի անձնակազմը թողել է մարտական դիրքերը և դիմել փախուստի, որի հետևանքով հակառակորդը ներխուժել է ՀՀ տարածք.Ձերբակալվել են պատասխանատու զինծառայողներ

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 16-ին Սյունիքի Իշխանասարի հատվածում տեղակայված 3 հայկական մարտական դիրքերի վրա հակառակորդի հարձակման հետևանքով տեղի ունեցած դեպքերից։
Ըստ հաղորդագրության` մարտական հերթապահությունում ընդգրկված դիրքի պատասխանատուն, դիրքի ավագն ու երկու դիտորդները խախտել են ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրքը, մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված մարտական հերթապահության կրման կանոնները։
Մասնավորապես` տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին` դիրքերի զինծառայողները, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի զինծառայողների հետ, որոնք փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին։
Դիրքերի անձնակազմը թողել է մարտական դիրքերն ու դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր։ Փախուստի դիմած 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել ու գերեվարվել են։
Նրանցից Գուրգեն Աշոտի Սարգսյանի, Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի և Դավիթ Հելբերտի Ամիրյանի սպանված դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, ևս 7 զինծառայողներ հայկական կողմին են վերադարձվել նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին։ 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։
Մարտական դիրքի պատասխանատու, լեյտենանտ Ս.Ա.-ն, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ա.Ա.-ն, դիտորդներ Ռ.Ն.-ն և Ա.Մ.-ն ՀՀ վերադառնալուց հետո ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կասկածանքով։
Իսկ դեկտեմբերի 8-ին և 9-ին նրանց առաջադրված մեղադրանքներով կալանավորվել են։
Բացի այդ, նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեկ այլ մարտական դիրքի ավագ նշանակված զորամասի գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ մայոր Ն.Ե.-ն ևս խախտել է ՀՀ ԶՈւ կանոնագիրքը, ինչը նույնպես առաջացրել է ծանր հետևանքներ։ Ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, գերեվարել դիրքում մնացած 13 զինծառայողների, մարտական դիրքն էլ անցել է հակառակորդի վերահսկողության տակ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր