Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

13 դեկ 2021 13:13

Կլինի կազմակերպված սահմանային փոխհրաձգությունների սրացում, կլինեն զոհեր ու վիրավորներ, հետո տալու են Տավուշի 6 գյուղերը, ուսապարկերը կողմ են քվեարկելու

Ես կարծում եմ, որ հետագայում տեղի է ունենալու Փաշինյանի և նրա «ընկերների» կողմից կազմակերպված սահմանային փոխհրաձգությունների սրացում, լինելու են զոհեր ու վիրավորներ, հետո Փաշինյանն Ազգային ժողով բերելու է մի առաջարկություն, որպեսզի պատգամավորները քվեարկեն այն բանի համար, որ արդյոք համաձայն են տալ Տավուշի 6 գյուղերը, և նրա ուսապարկերը քվեարկելու են կողմ այդ առաջարկությանը ու հանձնեն այդ գյուղերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանը։


«Ինձ շատերը հարց են տալիս «Պարո՛ն Ավագյան, ի՞նչ եք կարծում հետո ինչ է լինելու»:


Ես որոշել եմ միանգամից բոլորին պատասխանել:


Ես կարծում եմ, որ հետագայում տեղի է ունենալու Փաշինյանի և նրա «ընկերների» կողմից կազմակերպված սահմանային փոխհրաձգությունների սրացում, լինելու են զոհեր ու վիրավորներ, հետո Փաշինյանն Ազգային ժողով բերելու է մի առաջարկություն, որպեսզի պատգամավորները քվեարկեն այն բանի համար, որ արդյոք համաձայն են տալ Տավուշի 6 գյուղերը, և նրա ուսապարկերը քվեարկելու են ԿՈՂՄ այդ առաջարկությանը ու հանձնեն այդ գյուղերը:


Ընդդիմության մասնատվածության և նրա նկատմամբ անվստահության պատճառով փողոցային լայնածավալ բողոքի ակցիաներ չեն կարողանալու կազմակերպել, մարդիկ մի քիչ բղավելու են Կառավարության շենքի դիմաց, ապա ոստիկանները ցրելու են նրանց։


Դրանից հետո ոչ մեկ չի հավաքվելու, քանի որ ձմռանը ցուրտ է: Այդ ընթացքում կիրականացնեն սահմանազատման գործընթացը և Փաշինյանը՝ իր վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-երի ու սոցիալական ցանցերի ֆեյքերի միջոցով կտարածի, որ ամեն ինչում ռուսներն են մեղավոր, որ իբր թե ռուսներն են իրեն ստիպել դա անել:


Զոմբիները սա կուլ կտան ու ամեն ինչում կմեղադրեն Պուտինին, իսկ Փաշինյանն ու իր բանդան ձեր գումարների հաշվին կշարունակի հանգիստ նստել իրենց թավշյա բազկաթոռներին ու թանկարժեք BMW-ներ գնել:


Իմ համեստ կարծիքով հենց այսպես էլ լինելու է»,- գրել է Ավագյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր