ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի          Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ       Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան    

13 դեկ 2021 14:16

Արևմուտքը զենք և զինյալներ է ուղարկում Ուկրաինա հրահանգիչների անվան տակ. ՌԴ ԱԳՆ

Արեւմտյան երկրները շարունակում են ռազմականացնել Ուկրաինան՝ այնտեղ ուղարկելով զենք ու զինյալներ. «Ղրիմ 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Ուկրաինան զենք է հավաքում. խոսքն ուղղակի առաքումների, ապագայի պայմանագրերի մասին է, և, ինչպես տեսնում եք, դրանք, ընդհանուր առմամբ, բազմամիլիոնանոց պայմանագրեր են: Խոսքը նաև հրահանգիչների անվան տակ զինյալներ ուղարկելու մասին է»,- բացատրել է նա:


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ Վաշինգտոնը 2014 թվականից ի վեր ավելի քան 2,5 միլիարդ դոլար է հատկացրել ուկրաինական բանակին՝ որպես աջակցություն։


Այս շաբաթ, ըստ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի, Կիևը պետք է ստանար փոքր զենք և զինամթերք Միացյալ Նահանգներից, դա նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված՝ 60 միլիոն դոլարի մատակարարումի վերջին մասն է: 2022 թվականի ամերիկյան պաշտպանական բյուջեի նախագծով՝  Ուկրաինային, որպես  ռազմական օգնություն, տրամադրվելու է 300 միլիոն դոլար։


Բացի դրանից՝ դեկտեմբերի 2-ին ԵՄ խորհուրդը 31 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր