Մայիս ամսվա աստղագուշակ կենդանակերպի նշանների համար          Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, զոհ և վիրավորներ կան       Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը    

14 դեկ 2021 12:37

Ադրբեջանական լրատվականին դուր չի եկել ռուսական բազայի մոտակայքում բազմահարկ շենքերի կառուցումը, ինչպես և տանիքին գրվածը

Ադրբեջանական ընդդիմադիր Azadlıq լրատվամիջոցը լուսանկարներ է հրապարակել տիեզերքից, որում իր դժգոհությունն է հայտնում Արցախում ռուսական խաղաղապահների գործողությամբ:


Այսպես, ըստ հրապարակման, Արցախի Իվանյան քաղաքում (նախկին Խոջալու) ռուս խաղաղապահները կառուցում են 14 բազմաբնակարան շենքեր, ինչը նշանակում է, որ նրանք Արցախում մնալու են ոչ թե 4 տարի, ինչպես նախատեսված է, այլ ավելի շատ:


Ադրբեջանական լրատվականին դուր չի եկել նաև ռուսական ռազմաբազայի տանիքին գրվածը. ըստ տիեզերքից արված լուսանկարների՝ գրված է «Армия России»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր