Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

14 դեկ 2021 13:40

Անկարան և Երևանն ընդառաջ են գնում միմյանց. դա մեծ կովկասյան խաղի մի մասն է,շեղում են ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հարցից

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութի Չավուշօղլուի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու և չարտերային չվերթներ բացելու առաջարկին արձագանքել է կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ հիշեցնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակվել է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ:


Հոդվածագիրը նկատում է, որ Երևանն ու Անկարան նախկինում ևս փոխանակվել են համապատասխան ազդակներով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերին Ադրբեջան կատարած այցի շրջանակում հայտարարել էր «Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի երկարատև խաղաղության հասնելու համար բարենպաստ պայմանների առկայության մասին»: Միջնորդական ջանքերով հանդես է եկել Վրաստանը: Սակայն բոլորովին վերջերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ոչ մի բանակցություն Թուրքիայի հետ չի ընթանում: Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ հայկական կողմը տեղեկացրել է ռուսական կողմին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին:


«Այսինքն, պաշտոնական Երևանն այդ գործընթացը ներկայացնում էր որպես Մոսկվայի հետ համաձայնեցված՝ նպատակ ունենալով խուսափել որոշակի քաղաքական շրջանակների կողմից իր դեմ ուղղված քննադատությունից: Թեև Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում ավելի վաղ խոսվում էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին՝ առանց նախապայմանների: Բացի այդ, ենթադրում ենք, որ պատահական չէ, որ Չավուշօղլուի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, որ Մոսկվայում կայացել է «3+2» ձևաչափով (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան) առաջին նիստը՝ փոխարտգործնախարարների մակարդակով, երբ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայտնվել էին մեկ սեղանի շուրջ: Բացի այդ, տեղեկություն է հայտնվել, որ Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՀՀ վարչապետւ և Ադրբեջանի նախագահի հետ, իսկ ավելի ուշ եռակողմ հանդիպում: Օրակարգի գլխավոր հարցն այսպես է ձևավորվել. «կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ապահովում»»,- գրում է Տարասովը:    


Ի՞նչ սպասումներ կարելի է ունենալ վերոնշյալ գործընթացից: Նախևառաջ, փոխվում են Անդրկովկասի երկրաքաղաքական ուրվագծերը, ինչը կապված է Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունների ընդլայնման հետ, որոնք ամրապնդվելու են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրա-տնտեսական համագործակցության ակտիվացմամբ՝ ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ մասշտաբային տարածաշրջանային հաղորդակցական նախագծերին համատեղ մասնակցությամբ»,-գրում է կովկասագետը՝ հիշեցնելով, որ Անկարայի և Երևանի միջև կանգնած է «պատմական հաշտեցման խնդիրը», որը ներկա պահին երկրորդ պլան է մղվում:


«Երևանի համար դա «նշաձողերի փոփոխություն է», որը սկսվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելուց հետո: Այս առումով որոշակի ջերմացումը հայ-թուրքական հարաբերություններում Երևանի և Անկարայի միջև խնդիրների ողջ համալիրը շեղում է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հարցից: Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կառուցման նորմալ մակարդակ դուրս գալը նշանակում է դիրքերի հետագա ամրապնդում Անդրկովկասում: Դա մեծ կովկասյան խաղի մի մասն է, որում առաջատար խաղացողները սեփական պատկերացումներն ունեն: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա գործնականում վերականգնում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան պատմական եռանկյունու ազդեցությունը տարածաշրջանում: Այժմ հարցը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերակենդանացումը քաղաքական և տնտեսական առումով շահութաբեր նախագծի վերածելն է: Հակառակ դեպքում փոփոխությունների նոր փուլի դեռ երկար պետք է սպասել»,- եզրափակում է մասնագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր