Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 դեկ 2021 16:57

Այս իշխանությունները ձերբակալելու են, կալանավորելու են բոլորին, հերթական քաղաքական մահակն է

Այս իշխանությունները ձերբակալելու են, կալանավորելու են բոլորին։ Ցանկացած այլ կարծիք իրենց հասցեին, ցանկացած քննադատություն կամ իրենց հասցեին, ցանկացած քննադատություն կամ իրենց համար ոչ հաճելի խոսք արժանանալու է նման վերաբերմունքի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քրեական գործը վերաբերում է հեռուստահաղորդման ընթացքում Սամսոնյանի կողմից որոշակի արտահայտություններ կատարելուն, որը, դիտարկելով որպես ծանր վիրավորանք, հաղորդում է ներկայացվել։

Անդրադառնալով ծանր վիրավորանքի հոդվածին՝ Վարդևանյանը նկատեց՝ դա հերթական քաղաքական մահակն է, որն օգտագործվում է բացառապես ընդդիմադիրների նկատմամբ, որովհետև չենք տեսնի որևէ իշխանական ներկայացուցչի կամ իրենց թիմակցին, որ նույն կերպ բերման ենթարկեն ոստիկանություն, քրեական գործ հարուցեն։

«Սա բռնապետությանը բնորոշ վարքագծի տրամաբանության մեջ է, խնդրում եմ՝ այստեղ որևէ իրավական պրոցես չփնտրել, որովհետև չեք գտնի »,- նշեց Վարդևանյանը։

Պատգամավորը նկատեց՝ վիրավորանքը, ծանր կամ ծայրահեղ ծանր վիրավորանքը տեղ չպետք է ունենա մեր հասարակության մեջ, դա ակնհայտ է, բայց պարզ է նաև այն հանգամանքը, որ նման մթնոլորտ ստեղծելու բացառիկ պատասխանատվությունն իշխանությանն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր