Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

15 դեկ 2021 13:09

Ինչո՞ւ են չեղարկվել Երևան–Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթները. պարզաբանում է Flyone Armenia ընկերությունը

Flyone Armenia ընկերությունը հայտարարություն է տարածել Երևան–Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթների չեղարկման վերաբերյալ։


Հայտարարության մեջ ասվում է.


«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ուղևորներ,


FLYONE ARMENIA ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղով նախատեսված դեկտեմբերի 15-ին ու 16-ին չվերթները։ Ավիաընկերությունը արդեն իսկ ապահովել է նշված չվերթների բոլոր ուղեւորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։ Մեր աշխատակիցները նշված չվերթների բոլոր ուղեւորների հետ մշտական եւ անհատական կապի մեջ են, մեր ուղեւորների ավիափոխադրման ու մնացած բոլոր ծառայությունների ողջ փաթեթի պատշաճ մատուցման համար։ Որեւէ ուղեւոր «դրսում չի մնացել» ու չի մնալու։ Ընկերության ուղեւորների սպասարկման ծառայությունը հասանելի է բոլոր ուղեւորների համար ու պատրաստ է օպերատիվ կերպով լուծել հնարավոր ցանկացած խնդիր։ Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։ FLYONE ARMENIA ընկերությունը հայցում է մեր ուղեւորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր