Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով          Արտակարգ դեպք՝ Երևանում, երթևեկելու ընթացքում կոտրվել է ավտոբուսի մեջտեղի պատուհանի ապակին       Քարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխար    

15 դեկ 2021 14:53

Եթե Ադրբեջանը «մաքսային» հսկողության կետ տեղադրի «Լաչինի միջանցքում», ապա դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի դեմ

Ամիսներ առաջ հավաստիացնում էին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական  «մաքսային» և «սահմանային» հսկողությունը թույլատրվել է, որպեսզի չլինի «միջանցքային տրամաբանություն»։ Սակայն այսօր ականատես ենք լինում, թե ինչպես է Բաքվի բռնապետը սպառնում, որ կտեղադրի սահմանային հսկողության կետ «Լաչինի միջանցում», եթե Հայաստանը «Զանգեզուրի միջանցքը» չտրամադրի իրեն առանց մաքսային հսկողության կետի։ Ըստ լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի, եթե Ադրբեջանը «մաքսային» հսկողության կետ տեղադրի «Լաչինի միջանցքում», ապա դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի դեմ, որը, կվերածվի ռազմական էսկալացիայի։

Խնդիրն այն է, որ  «Լաչինի միջանցքն» ունի հումանիտար բնույթ, որը  արցախահայերի փաստացի ՄԻԱԿ «սննդարար» զարկերակն է, և չի կարող վերահասկվել Ադրբեջանի կողմից, նամանավանդ այն դեպքում, երբ կա անհաղթահարելի թշնամական պատնեշ հայերի և ադրբեջանցիների միջև: Նաիրի Հոխիկյանը նկատում է, որ այսօր մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական հերթական սադրանքի հետ։

«Նրանք փորձում են «Լաչինի միջանցք» խաղարկելով ստանալ միջանցք  Սյունիքի մարզում, որը  չի ստացվի»,- նշեց Ն. Հոխիկյանը։

Անդրադառնալով Փաշինյանի՝ կոմունիկացիաների բացման հարցը փակուղի մտցնելու փորձի համար Ալիևին ներկայացված մեղադրանքներին, Նաիրի Հոխիկյանը ասաց, որ Փաշինյանի նման հայտարարությունները խոսում են նրա մասին, որ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանից է ստացել նման հրահանգ, ըստ որի՝ մի փոքր էլ քաղաքական արժանապատվություն է պետք, ի վերջո, ցուցաբերել և արձագանքել Ադրբեջանին։

«Թուրքիան և Ադրբեջանն այնքան են ցինիկացել, որ այժմ իրենց ամեն ինչ թույլ են տալիս. հակադրում են «Լաչինի միջանցքը» և այլն։ Չեմ բացառում, որ առաջիկայում հարաբերությունների սրման առաջ կկանգնենք»,- փաստեց Ն.Հոխիկյանը։

Փորձագետը եզրափակեց, որ ներկայիս իշխանությունները թշնամու հետ շարունակում են գնալ գործարքի, որը շատ լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր