Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

15 դեկ 2021 16:37

Փաշինյանն անցել է Արցախը հանձնելու պայամանգրաիրավական ձևակերպումներին.

«Եթե ՀՀ ԱԱԾ-ին հաջողվեր  ծայրահեղ հայրենասեր, ազգայնական հայ գործչի  ներդնել Թուրքիայի կամ Ադրբեջանի ամնեաբարձր քաղաքական վերնախավում և նրա միջոցով պրոպագանդեր պորհայկական գաղափարներ, շատ մեծ ձեռքբերում կլիներ»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Ժիրայր Լիպարիտյանի գործունեությանը և շեշտեց, որ հայկական անվտանգության ծառայություններն այն չեն անում, այլ զբաղված են մեկ տարի առաջ դրոշը ծածանելու համար Նարեկ Մանթաշյանի ձերբակալմամբ։


Նա հայտնեց, որ ՀՀ ԱԱԾ-ի նման պասիվությունը չի նշանակում, որ իր գործընկերները, այդ ուղղությամբ չեն աշխատում և հաջողություններ չունեն՝ ակնարկելով Ժիրայր Լիպարիտյանի՝ Հայստանում գտնվելու և պրոթուրքական հայտարարություններ  տարածելու փաստը։


«Հիմա պարզվում է, որ Հայաստանում է գտնվում ոչ գրական հայերենով խոսող, հայի ազգանունով ԱՄՆ քաղաքացի, որն ունի Մասաչուսեթ նահանգի համալասարանի դասախոսի կարգավիճակ և ոչ մեկը չի հետաքրքրվում, թե նա Հայաստան որպես զբոսաշրջիկ է եկել, թե՝ գործուղման և ով է նրա տոմսը գնել»,-նկատեց Ղազարյանը։


Հարց բարձրացնելով, թե ինչու Լիպարիտյանը Հայաստանում չի եղել 5-10 տարի առաջ և միայն հիմա է եկել՝ բանախոսն ասաց. «Հերիք չէ այդ ԱՄՆ քաղաքացի, հայի ազգանունով, պրոֆեսոր կոչված, հայերեն խոսող մարդն այստեղ է,  զուգահեռ նա ուղիղ շփումներ ունի ՀՀ ղեկավարության, վարչապետի, ԱԺ ՔՊ պատգամավորների հետ և ներկայացնում իր տեսակետները»։


ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն անդրադարձավ նախորդ օրը Ազատություն ռադիոկայանին տված Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցին և մեջբերեց նրա հայտարարոթւյան այն հատվածը, որում ասել էր, թե ինքը հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներին և նրանց հորդորել, որ սաստեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, քանի որ վերջինս պատերազմից հետո բարձրացրել է Արցախի կարգավիճակի հարցը։


Ղազարյանը հիշեց 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած սահմանային միջադեպերը, հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական բախումը և նկատեց, որ այդ ամենից հետոլ Ժիրայր Լիպարիտյանը հայտարարում է, որ Թուրքիայից և Ադրբեջանից վտանգ չկա, իսկ այս պայմաններում էլ ԱԱԾ-ն ոչ թե իրեն է ձարբակալում, այլ՝ Նարեկ Մանթաշյանին և Նարեկ Սամսոնյանին։


ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը հնազանդաբար կատարում է Ալիևի բոլոր հրահանգները և բերեց օրինակ, ըստ որի Ալիրը պահանջել էր Արցախի Հանրապետություն արտահայտությունը հանել շրջանառությունից, որից հետո ՀՀ կառավարության  ծրագրից դուրս է եկել Արցախի Հանրապետություն ձևակերպումը։


Ղազարյանը հիշեց, որ ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնել էին, որ ԱԺ հանձնաժողովներից մեկի անվան մեջ լինի Արցախ բառը, բայց ՔՊ-ականները դեմ քվեարկեցին նախագծին։


Բանախոսը պնդեց, որ  Նիկոլ Փաշինյանը կատարել է Նաև Ալիևի մեկ այլ պահանջ, ըստ որի ՀՀ-ից ոչ մի պաշտոնական այցելություն չպետք է լինի Արցախ և նկատեց, որ դրանից հետո ոչ միայն Փաշինյանը չի այցելել ԱՀ, այլ նման համարձակություն  ունեցած ՀՀ  պաշտպանության նախարարն այցից հետո պաշտոնազրկվել է։


Ամփոփելով խոսքը՝ Էդգար Ղազարյանը հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանն Արցախը փաստացի հանձնել է թշնամուն և հիմա անցել է դրա պայամանգրաիրավական ձևակերպումներին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր