Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

15 դեկ 2021 16:57

Աննախադեպ գողություն է տեղի ունեցել Ford-ի գործարանում. նորագույն մոդելներ են առևանգել

Հանգստյան օրերին աննախադեպ գողություն է տեղի ունեցել Դետրոյթում գտնվող Ford-ի գործարանում. անհայտ անձինք ներխուժել են գործարանի տարածք և 4 նոր հավաքված Mustang Shelby GT500 մակնիշի մեքենա առևանգել:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, սպորտային մեքենաներից մեկը նրանք օգտագործել են դարպարսները կոտրելու համար, որից հետո թաքնվել են: Անհայտ պատճառներով վերահսկման տեսախցիկների ձայնագրությունները բացակայում են, իսկ ոստիկանությունը գործով կասկածյալներ չունի:

Նշվում է, որ գողացված մեքեաներից երկուսը հաջողվել է գտնվել, դրանք լքել էին ճանապարհին: Դրանցից մեկը, հավանաբար, դարպասները կոտրելու համար օգտագործված մոդելն է:

Mustang Shelby GT500 մոդելն առաջին անգամ ներկայացվել է Դետրոյթի ավտոսրահում 2019 թվականին՝ որպես «Ford-ի ամենահզոր սերիական մոդել պատմության մեջ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր