Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

16 դեկ 2021 13:17

Պատրաստ է՞ Փաշինյանը բարձրացնել այս հարցը, կրկին վստահ եմ, որ ՈՉ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եթե Ալիևը ցանկանում է ունենալ Նախիջևանի հետ այնպիսի կապ, ինչպիսին ունի Հայաստանն Արցախի հետ, ապա Արցախն ու Նախիջևանը պետք է ունենան հավասար կարգավիճակ:

Մասնավորապես, Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ լայն ինքնավարությամբ, ինչը նշանակում է, որ Արցախը ևս պետք է դառնա Հայաստանի ինքնիշխան տարածք՝ նույն ինքնավարության կարգավիճակով:
Ալիևի պահանջը Նախիջևանի հետ ունենալ Լաչինի միջանցքին հավասարազոր միջանցք կարող է լեգիտիմ լինել միայն այն դեպքում, եթե Արցախը դառնա Հայաստանի տարածքի մաս:

Պատրաստ է՞ սրան Ալիևը, վստահ եմ որ ոչ:

Պատրաստ է՞ Փաշինյանը բարձրացնել այս հարցը, կրկին վստահ եմ, որ ՈՉ:
Հ.Գ. Երևանի քաղաքապետի շուրջ առաջացած իրավիճակը կեղծ օրակարգ է և որևէ առնչություն չունի Հայաստանի ազգային և պետական շահի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր