Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

16 դեկ 2021 15:32

Ճապոնիայում «ծերության դեմ» պատվաստանյութ են ստեղծել, որը կարող է մեծացնել կյանքի տեւողությունը

Ճապոնիայում «ծերության դեմ» պատվաստանյութ են ստեղծել, որը կարող է օգտագործվել տարիքային հիվանդությունների, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության բուժման համար։ Մշակման մասին տեղեկությունը հրապարակել է Ձյունտենդոյի համալսարանը (Ճապոնիա)։ Աշխատությունը հրապարակվել է նաեւ Nature Aging գիտական ​​ամսագրում։


Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, տարիքի հետ հյուսվածքներում կուտակվում են ծերացող բջիջներ, որոնք այլեւս չեն առանձնանում, բայց դեռ պահպանում են իրենց կենսունակությունը։ Դրանք նաեւ արտադրում են քիմիական նյութեր, որոնք առաջացնում են բորբոքում եւ տարիքային հիվանդությունների զարգացում, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, շաքարախտը, սրտի հիվանդությունը եւ այլն: Սա ծերացման մեխանիզմի մի մասն է:


Գիտնականների մշակումն ուղղված է օրգանիզմը ծերացող բջիջներից ազատելուն, որպեսզի մարդը դադարի վախենալ ծերությունից եւ կարողանա խուսափել տարիքային որոշ խնդիրներից։ Պատվաստանյութն այնպես է փոխում ծերացող բջիջները, որ իմունային համակարգը գտնում է դրանք եւ հեռացնում։ 


Մասնագետները նույնականացրել են սպիտակուցը, որն արտադրվում է ծերացող բջիջներում, բայց ոչ առողջ եւ ակտիվ բջիջներում: Այս սպիտակուցի ամինաթթուների հիման վրա ստեղծվել է պատվաստանյութ, որի կիրառման ժամանակ օրգանիզմը արտադրում է հակամարմիններ, որոնք կապվում են միայն ծերացող բջիջների հետ։ Իսկ իմունային համակարգն, իր հերթին, ուղարկում է լեյկոցիտներ՝ ոչնչացնելու «նշված» ծերացող բջիջները։


Գիտնականները հաջողությամբ փորձարկել են պատվաստանյութը փորձարարական մկների վրա: Ինչպես պարզվել է, այս մշակումը կարող է մեծացնել կյանքի տեւողությունը, ինչպես նաեւ նվազեցնել ծերացման հետ կապված հիվանդությունների նշանները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր