Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 դեկ 2021 12:03

Չգիտեմ, ինչ կլինի էնտեղ, ոնց կլինի. խփում եք, խփելու ենք.. Աստված ձեզ պահապան

Դեկտեմբերի 14-ին ԵԿՄ վարչությունը՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել է Հայաստանի սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին: Նա տեղում ծանոթացել է առաջացող հնարավոր խնդիրներին:

ԵԿՄ գումարտակը գրեթե մեկ ամիս է, որ մարտական հերթապահություն է իրականացնում Հայաստանի սահմաններին:

Դեռեւս նոյեմբերի 24-ին ճանապարհելով ԵԿՄ գումարտակի տղաներին՝ Սասուն Միքայելյանն ասել էր. «Դուք գնում եք լուրջ հանձնարարություն կատարելու: Պարզ ասում եմ՝ չգիտեմ, ինչ կլինի էնտեղ, ոնց կլինի, խփում եք, խփելու եք: Աստված ձեզ պահապան եւ մեր ժողովրդին պահապան: Մենք պարտվել ենք մարտի դաշտում, բայց պատերազմը չենք պարտվել: Մենք դեռ ճամփա ունենք գնալու: Մենք պետք է մեր բանակի կողիքն լինենք:
 
Հաջողություն եմ ցանկանում ձեզ, տղերք ջան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր