Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

17 դեկ 2021 16:17

«ԱվտոՎԱԶ»-ի ղեկավարը հայտնել է, որ Lada-ն գնորդներին «մեծ անակնկալ» է պատրաստում 2022 թվականի համար

«ԱվտոՎԱԶ» ընկերության նախագահ Նիկոլյա Մորը կիսվել է Lada  մակնիշի մեքենայի հետ կապված հաջորդ տարվա ծրագրերով:


Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, վերջինս հայտնել է, որ 2022 թվականին ռուսական շուկա դուրս կգան միանգամից մի քանի նորույթներ, որոնցից մեկն, ի դեպ, կկառուցվի Իժևսկի գործարանում: Ռուսական մեքենաշինական հսկան նախատեսում է խոշոր ներդրումներ անել նոր մոդելի պատրաստման համար հարթակի ստեղծման գործում:


Ըստ Մորի՝ նոր մոդելը «մեծ անակնկալ» է դառնալու: Ամենայն հավանականությամբ, խոսքը թարամցված Vesta մակնիշի մասին է: Հենց այդ շարքի մեքենաներ է այսօր թողարկում «Lada Իժևսկ» գործարանը:


Ընկերության նախագահը չի մասնավորեցրել, թե ինչ նոր մոդելներ են ի հայտ գալու շուկայում հաջորդ տարի, սակայն գնորդներին «նոր փորձառություն» է խոստացել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր