Չնայած նոր զիջումների մասին տեղեկություններին, գործարարներն ակտիվացնում են աջակցությունը.«Փաստ»
![](https://www.pastinfo.am/news_images/427/1279799_1/big_1476530787_7301378.jpg)
«Փաստ» թերթի տեղեկություններով, սահմանամերձ գյուղերում ծնված և ներկայումս արտերկրում ապրող մի շարք գործարարներ առավել ակտիվացրել են իրենց աջակցությունն այդ բնակավայրերին: Մասնավորաբար, օրերս Տավուշի Ոսկեպար գյուղից սերված, Ռուսաստանում բնակվող գործարար Յուրա Աղբալյանը հերթական օգնությունն է ուղարկել հայրենի Ոսկեպարի, ինչպես նաև հարակից այլ գյուղերի բնակիչներին: Ոսկեպարի բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում նշում էին, որ մեծապես շնորհակալ են Աղբալյանին, սակայն զարմացած չեն, քանի որ նա աջակցություն տրամադրում է միշտ ու պարբերաբար:
Մեզ տեղեկացրեցին, որ Աղբալ յանը շոշափելի ֆինանսական օգնություն է տրամադրում գյուղում ծնվող յուրաքանչյուր երեխայի համար, պարբերաբար բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում, իսկ մի քանի տարի առաջ էլ 58 միլիոն դրամ է տրամադրել Ոսկեպար գյուղի առանձնատները գազատարին միացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում