Հողը գնում է ոտքի տակից.իրավական տեռորի միջոցով Փաշինյանն ուզում է զսպել նաև իր թիմակիցներին. «Փաստ»

Վարչական ռեսուրսի հաշվին նա կարողացավ մեծամասնություն ստանալ ու նորից վարչապետ դառնալ: Սակայն ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ նրան մնացել է փաստացի միայն վարչական ռեսուրսը, այսինքն՝ զրկվել է իր համար ամենաթանկ ու կարևոր գործոնից՝ էլեկտորատից: Նա հիանալի հասկանում է, որ այլևս չի կարող խոսել «ժողովրդի աջակցության» մասին: Հենց այս հանգամանքն էլ Փաշինյանին ստիպում է դիմել բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների գործիքակազմին՝ վախի մթնոլորտ սերմանելու և հանրության մեջ «ամենակարողի» իմիջ ապահովելու համար: Սակայն սա ամենը չէ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նա աստիճանաբար կորցնում է նաև թիմը: Բանն այն է, որ ՔՊ-ում ներկայումս լուրջ խմորումներ են, ինչը կարող է ներքին պայթյունի բերել: Շատ քպականներ մի կողմից՝ դժգոհ են այն ամենից, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, որի բեռը նաև իրենք են կրում, մյուս կողմից՝ հասկանում են, որ Նիկոլը հանգիստ կարող է «փուռը տալ» իրենցից յուրաքանչյուրին, ու ոչ ոք չի պլստալու. դրա օրինակները քիչ չեն: Այնպես որ, իրավական տեռորի միջոցով Փաշինյանն ուզում է զսպել նաև իր թիմակիցներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում