Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

20 դեկ 2021 11:35

ԵՄ-ն Մոսկվային կասկածում է, պարզ չէ, թե ինչի է ուզում հասնել Ռուսաստանը, ծուղակի մեջ չեն ընկնի

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կասկածել է Ռուսաստանին անվտանգության հետ կապված բանակցություններից եվրոպական երկրներին բացառելու մտադրության մեջ։ Այս մասին նա գրել է իր բլոգում։

Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ինչի է ուզում հասնել Ռուսաստանը։ Բորելը նշել է, որ Մոսկվան կարող է օգտագործել ճգնաժամը Եվրոպայում անվտանգության բարելավման իր հռչակած նպատակի համար: Կարող է փորձել նաև բացառել եվրոպացիներին այդ քննարկումից։ Արձագանքը կլինի ավելի կոշտ, քան 2014 թվականին, երբ Եվրոպան վախենում էր Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից։ Միաժամանակ եվրոպացի դիվանագետը հավելել է, որ ԵՄ-ի ամերիկացի դաշնակիցները դա թույլ չեն տա և «այս ծուղակը չեն ընկնի»։

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը (ԵՄ) պետք է մասնակցի Եվրատլանտյան տարածաշրջանում Ռուսաստանի առաջարկած անվտանգության իրավական երաշխիքների մշակման բանակցություններին։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերի նախագծեր։ Փաստաթղթերը կոչեր են պարունակում Մոսկվային որպես թշնամի չդիտելու, ռազմական էսկալացիայի սպառնալիք չստեղծելու և ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու վերաբերյալ։ Ռուսաստանը նաև առաջարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին կազմակերպության կազմում չընդգրկել Ուկրաինային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր