Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

20 դեկ 2021 15:30

Իրավիճակն ամեն րոպե կարող է պայթունավտանգ լինել, թշնամին օր օրի ավելի է ամրապնդվում Գեղամասարի դիրքերում

Իրավիճակը ամեն րոպե կարող է պայթունավտանգ լինել, թշնամին օր-օրի ավելի է ամրապնդվում Գեղարքունիքի մարզի այն դիրքերում, որոնք Գեղամասար համայնքի վարչական տարածքների մեջ են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:


«Մեր խոտհարքերը այդ հատվածներում է գտնվում, թշնամին կիլոմետրերով եկել է առաջ»,- ասաց նա:


Անդրադառնալով Վարդենիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին եւ իշխանության ռեպրեսիաներին՝ Ավետյանն ասաց. «Մենք բոլորով կողջունեինք, եթե ՔՊ թեկնածուն իսկապես ընտրվեր, բայց կառավարությունը բռնաճշնումերով եւ ընդդիմադիր ուժի ղեկավարին ձերբակալելով է ուզում իր թիմից ղեկավար նշանակել»:


Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները ՏԻՄ ընտրություններից հետո, ընդանուր համաձայնության գալով, որոշեցին կոալիցիա կազմել: Արդյունքում՝ Վարդենիսում ընդդիմությունը հաղթեց ՔՊ-ին՝ ունենալով ընդհանուր՝ 27 մանդատից 15-ը: ՔՊ-ն, չհաշտվելով պարտության հետ, դիմեց տարածքային ընտրական հանձնաժողով՝ 6 ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնելու խնդրանքով, մինչդեռ ամբողջ Վարդենիսում 39 ընտրատեղամաս է եղել: Պարզվում է՝ ընտրվել են այն ընտրատեղամասերը, որտեղ ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրել:


Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ին հաջողվեց ընդդիմադիր դաշինքներից մեքենայությունների շնորհիվ, 1 ձայնի տարբերությամբ, 1 մանդատ կորզել, սակայն տեսնելով, որ նույնիսկ այս պարագայում է ընդդիմությունը հաղթող դուրս գալիս, դիմել է ռեպրեսիաների՝ ձերբակալելով ընդդիմության առաջնորդ Արամ Հարությունյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր