Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին. «Փաստ»          Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 դեկ 2021 10:31

Հայաստանի շահը երբեք այսքան անպաշտպան չի եղել. ՀՀ-ի սուբյեկտայնության ամբողջական կորստի առջև ենք կանգնել.«Փաստ»

«Փաստ» թերթի ներկայացրել է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ հարցազրույց, որում բանախոսը անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին ու մարտահրավերներին, նշել է. «Մենք մեր իրական ու պոտենցիալ դաշնակիցների հետ երկխոսություն չունենք: Այդ երկրները մեզ վերաբերող որոշ հարցերում արդեն իրենց ինքնուրույն քաղաքականությունն են սկսում. Օրինակ՝ Իրանը վերջերս սկսեց փոխել իր քաղաքականությունը միջանցքի առումով, չնայած ի սկզբանե կտրուկ դեմ էր Սյունիքով միջանցքին: Նման օրինակները շատ են: Իսկ ՀՀ դե ֆակտո իշխանությունները, խոշոր հաշվով, չեն հակադարձում ու տրվում են թուրքական եթե ոչ բոլոր ճնշումներին, ապա առնվազն դրանց զգալի մասին:


Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի շահը երբեք այսքան անպաշտպան չի եղել, որքան հիմա է: Այսօր արդեն Հայաստանի սուբյեկտայնության ամբողջական կորստի առջև ենք կանգնել: Բացի այդ, ոմանք շահարկում են միայն միջանցքի թեման՝ փորձելով Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքականություն խաղալ, ինչն ինքնին վտանգավոր է, քանի որ այս պահի դրությամբ ֆորմատների մրցակցություն կա. Մինսկի խումբ, եռակողմ հանդիպումներ՝ ՌԴ-ի, եռակողմ հանդիպումներ՝ Բրյուսելի կամ Ֆրանսիայի միջնորդությամբ: Չմոռանանք նաև «3+3» և այլ հնարավոր ձևաչափերի մասին: Այս ամենն արտացոլում է աշխարհաքաղաքական պայքար՝ այս տարածաշրջանում: Եվ եթե Հայաստանը շարունակի այդ աշխարհաքաղաքական պայքարի բեմերից մեկը լինել, ապա այդ հանգամանքը կրկին շատ լուրջ վնասներ է բերելու Հայաստանին»»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր