Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 դեկ 2021 12:43

Ադրբեջանցիները` արտոնյալների կարգավիճակում.Սահման խախտելու հանցագործության դեպքն ի՞նչ եղավ, գործ հարուցվեց ու կարճվե՞ց, թե...

Շատ հումանիստ են ՀՀ իշխանության ղեկին կանգնածները, միայն թե, ցավոք, դա դրսևորվում է հատկապես թշնամու նկատմամբ...


Թշնամին ներխուժում է մեր երկիր, մեր իսկ տարածքից գերի վերցնում մեր զինվորներին, տանում Բաքու ու մեղադրում դիվերսիայի մեջ, կտտանքների ենթարկում, կազմակերպում ձևական դատավարություններ՝ ի տես միջազգային հանրության, իսկ ՀՀ իշխանությունները մեր իսկ տարածքում բռնում են ներխուժած հազարավոր ադրբեջանցիներից ընդամենը երկուսին ու հաշված օրերի ընթացքում շտապում վերադարձնել՝ նրանց ներկայացնելով սահմանախախտներ։


Ընդգծեմ, անգամ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ադրբեջանցիները ներկայացվել են որպես սահմանախախտ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով համարվում է հանցավոր արաք ու քրեական պատասխանատվություն է նախատեսվում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով։ Փոխանակ քրեական գործ հարուցվեր, ագրեսոր ադրբեջանցիներին գոնե սահմանը խախտելու համար մեղադրանք առաջադրվեր՝ ՊՆ-ն հայտարարում է, որ հանցագործներին որպես բարի կամքի դրսևորում հանձնել են թշնամուն։


Իսկ սահման խախտելու հանցագործության դեպքն ինչ եղա՞վ, գործ հարուցվեց ու կարճվե՞ց, թե դա էլ հարկ չհամարեցիք.. ասենք ինչ միամիտ հարց եմ տալիս... ադրբեջանցիները ՀՀ իշխանության ղեկին կանգնած որոշ երևույթների շնորհիվ այսօր արտոնյալների կարգավիճակում են հայտնվել մեր իսկ երկրում։


Սոնա Տռուզյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր