Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

22 դեկ 2021 13:16

Օգտատերը պատերազմի հետևանքով տեղահանվածներին իբր 50 կգ-անոց օգնություն տրամադրելու անվան տակ գումարներ է հափշտակել

Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքում խարդախություն հատկանիշով նյութեր են նախապատրաստվում:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նյութերը նախապատրաստվում են Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Գագիկ Հ.-ի դիմումի փաստով: Վերջինս դիմել է ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը կապ է հաստատել իր հետ, գրելով, որ Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվածներին  և բազմազավակ ընտանիքներին տրամադրում են օգնություն՝ մինչև  50 կգ ծանրոցներ, տալով իբրև առաքիչ՝ ոմն անձի բջջային հեռախոսահամարը: 

Գագիկ Հ.-ն կապ է հաստատել  նշված հեռախոսահամարով և հայտնել, որ ունի 5 անչափահաս երեխա և այդ անձը Գագիկ Հ.-ին հայտնել է, որ փաթեթների տեղափոխման համար պետք  նշված բջջային հեռախոսահամարին փոխանցի յուրաքանչյուր փաթեթի համար  7600 դրամ գումար:  Դեկտեմբերի 10 –ին և 11-ին ինքը  «ԹելՍել» կապի միջոցով նշված բջջային հեռախոսահամարին փոխանցել է ընդհանուր 38 300 դրամ՝ պայմանավորվելով, որ փաթեթները կառաքվի մինչև դեկտեմբերի 17-ը, սակայն մինչ օրս որևէ առաքում չի կատարվել և նշված բջջային հեռախոսահամարը չի պատասխանում իր զանգերին: 

Կայքի տեղեկություններով՝ ֆեյսբուքյան օգտատերը Արարատի մարզի բնակիչ Աշոտ Ա.-ն է: Ոստիկաններն էլ ունեն կասկածներ, որ  հնարավոր է, այլ քաղաքացիներ նույնպես տուժած լինեն Աշոտ Ա.-ի կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր