Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ          Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու       Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

22 դեկ 2021 14:52

Հե՞տ քաշվեինք․ Մալենայի մայրը՝ Ադրբեջանի ներկայացուցչուհու հետ գրկախառնության մասին

Հե՞տ քաշվեինք․ Մալենայի մայրը՝ Ադրբեջանի ներկայացուցչուհու հետ գրկախառնության մասին

Մանկական Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի հաղթանակից հետո սոցկայքում ակտիվորեն քննարկում են Ադրբեջանի ներկայացուցչուհու հետ մեր ներկայացուցչի գրկախառնությունը։

Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Մալենայի մայրը՝ Աննա Մանուչարյանը, խոսելով քննադատությունների մասին, ասել է, որ նորմալ է նայում այդ շնորհավորանքին․ «Իրենք ամբողջ դելեգացիայով մոտեցան, շնորհավորեցին, երեխան գրկեց Մալենային։

Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ այն մարդիկ, ովքեր դրա մեջ որևէ վատ բան են տեսնում, իսկ ինչպե՞ս պետք է վարվեինք մենք այդ պահին, հե՞տ քաշվեինք։ Իրենք երեխաներ են, սա երգի մրցույթ է, կարծում եմ, որ դա շատ տրամաբանական ու կանխատեսելի էր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր