Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձшկումները, կհետևի կոշտ պատասխան          Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխություն    

22 դեկ 2021 15:11

Պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը հերթական անգամ պարգեւատրվել են

168.am-ը գրում է. «Ազգային ժողովում հերթական անգամ պարգեւատրումներն են բաժանվել։

Թեեւ Ազգային ժողովի իշխանական պատգամավորներն իրենց տարբեր հարցազրույցներում հայտարարում են, որ պարգեւատրումները տրվում են ոչ թե պատգամավորներին, այլ ԱԺ աշխատակազմին, սակայն դեկտեմբերի 17-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է որոշում եւ ԱԺ աշխատակազմի հետ միասին պարգեւատրել պատգամավորներին։

Սիմոնյանի որոշմամբ՝  ԱԺ-ում պարգեւատրվել են միանվագ դրամական պարգեւատրմամբ։

Հիշեցնենք, որ պատգամավորները, բացի պարգեւատրումից, յուրաքանչյուր ամիս ստանում են նաեւ 250 հազար դրամ՝ որպես պատգամավորական գործունեության համար վճար, նախկինում գործող 50 հազար դրամի փոխարեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր