Հերթական հակառուսական այս քայլն անպատասխան չի մնալու.բոլորը փորձելու են ՀՀ այս իշխանություններից իրենց քաղաքական շահի համար առավելագույնը պոկել. «Փաստ»

«Եթե սա հերթական անգամ արվել է չհասկանալով, այլ հարց է, բայց եթե արվել է միտումնավոր՝ ՌԴ-ին ինչ-որ բաներ հասկացնելու համար, մենք դրա հետևանքները դեռ շատ երկար ենք քաղելու»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հերթական հակառուսական այս քայլը անարձագանք ու անպատասխան չի մնալու: «Բայց խնդիրն այն է, որ այդ պատասխանից տուժում են խոցելի խմբերը, այն մարդիկ, ովքեր բացարձակապես մեղավոր չեն հակառուսականության այս բումի մեջ, որը Հայաստանում նորից սկսել է ակտիվանալ», -ասաց Զոհրաբյանը:
Նրա համոզմամբ, այն, որ այս իշխանությունն իր արտաքին քաղաքական նախապատվություններով հակառուս է, դա որևէ մեկին, այդ թվում՝ Ռուսաստանին, ապացուցել պետք չէ: «Այն, որ այս պահին այս իշխանությունը Ռուսաստանին հաճոյանալու համար անում է ամեն ինչ, դա ևս փաստ է: Ժողովրդական խոսքով ասած՝ որ պահին այս իշխանության ատամը կտրեց, Ռուսաստանին թիրախավորելու է, ինչը ևս փաստ է: Պարզապես, ինչպես ասում են, աստղերը դասավորվել են այնպես, որ այս իշխանությունները հարմար օբյեկտ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի համար: Ուստի, բոլորը փորձելու են Հայաստանի այս իշխանություններից իրենց քաղաքական շահի համար առավելագույնը պոկել: Մինչդեռ դրանից տուժում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը»,«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23.12.21թ համարում։