Եթե առիթ լինի, այո,պատրաստ ենք Բաքու եւ Անկարա գնալ, նաև պատրաստ ենք հյուրընկալելու

Դիտարկմանը՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ ներկայացուցիչներն էլ Անկարա են գնալու, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ հաջորդ հանդիպումը Թուրքիայում է կայանալու, հետո նաեւ՝ Բաքու, իսկ այդ երկրների ներկայացուցիչներն էլ Հայաստան այցելեն, Գրիգորյանն արձագանքեց․
«Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ մեր մոտ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու»։
Տարածաշրջանային այս ձեւաչափով առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում, որին Հայաստանը ներկայացված է եղել ՀՀ ԱԳ փոխնախարարի մակարդակով։ Վրաստանը, չնայած հանդիպման ժամանակ իր պետական դրոշի առկայությանը, չի մասնակցել հանդիպմանը, քանի որ դեմ է Ռուսաստանի մասնակցությամբ որեւէ, այդ թվում՝ այս հարթակին մասնակցությանը։ Այնուամենայնիվ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն օրերս հույս է հայտնել, որ Վրաստանը Անկարայում կայանալիք հաջորդ հանդիպմանը կմասնակցի, ինչին պաշտոնական Թբիլիսին դեռ չի արձագանքել։