Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

23 դեկ 2021 12:06

Բաքուն դիմել է Google-ին՝ հեռացնել Արցախի բնակավայրերի «աղավաղված անունները»` հայերենով

Պաշտոնական Բաքուն դիվանագիտական ուղիներով դիմել է Google-ին՝ պահանջելով հանել Արցախի բնակավայրերի հայերեն անունները։ Մասնավորապես՝ նշել է, թե Google Maps հավելվածի աշխարհագրական քարտեզների վրա «Ադրբեջանի Ղարաբաղի մարզի» տարածքների ադրբեջաներեն անվանումների հետ մեկտեղ նշվում են դրանց «աղավաղված անունները»` հայերենով։


Google-ի ղեկավարությանը ուղարկվել է Ադրբեջանի համապատասխան տարածքների «պաշտոնական աշխարհագրական անվանումների ցանկը»։ Այս մասին հայտարարել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։


«Այդ հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, շարունակվում է «խեղաթյուրված» անվանումների վերացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը», - ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը:


ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագետների խմբի նստաշրջանում Ադրբեջանը ներկայացրել է զեկույց, որը ներառում է 4589 բնակավայրի պաշտոնապես ստանդարտացված և հաստատված անվանումների ցանկ՝ ադրբեջաներեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր