Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

23 դեկ 2021 12:17

Փարիզը՝ որպես ՀՀ-ի յուրօրինակ պաշտպան և Թուրքիայի ախորժակը զսպելու կոշտ ջատագով.Ֆրանսիան խախտում է Հայաստանին խաղից հանելու բրիտանական ծրագիրը

politnavigator.net-ը գրում է, որ Բրյուսելում եվրոպացի պաշտոնյաները փորձել են ներկայանալ որպես միջնորդ կողմ և համոզել Երևանին զիջումների գնալ Բաքվին ... Բայց, այսպես թե այնպես, հիմնական պայմանավորվածությունները կողմերը արդեն ձեռք էին բերել նոյեմբերի 26-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններում։


Եվ կարող է թվալ, որ դեկտեմբերի 14-ի այդ բրուսել յան հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը եղել է միայն նրանց վստահեցնելը, որ Եվրամիությունը իր «այո»-ն է ասում թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ նախկին խորհրդային երկու հանրապետությունների սահմանին հակամարտության հետագա կարգավորմանը։ Այդ նպատակների համար ԵՄ-ն նույնիսկ մտադրություն է հայտնել խորհրդատվական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերել երկու երկրների սահմանազատման և սահմանագծման իրականացման գործում։ Բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Իրականում Շառլ Միշելի շահագրգռվածությունը բանակցությունների ընթացքում առաջին հերթին ուղղված էր Հայաստանի և Ադրբեջանի ինտեգրմանը ԵՄ տնտեսական սխեմային։ Փաստորեն, դա նշանակում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի պայմաններով երկու հանրապետությունների հաշտեցումն, ընդհանուր առմամբ, ձեռնտու է Եվրամիությանը, քանի որ այն վերաուղղում է Կենտրոնական Ասիայի նավթի, գազի և հանքանյութերի տրանսպորտային և էներգետիկ հոսքերը Կասպից ծովով, Բաքվով և այնուհետև Զանգեզուրի միջանցքով դեպի Անատոլիա և ապա իրենց մոտ՝ Եվրոպա:


Եվ այս ամենը՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Եվ այդ պլանի հաջող իրականացման համար, որի թիկունքում կանգնած են Լոնդոնն ու Վաշինգտոնը, կարևոր է Երևանին համոզել՝ կնքել այնպիսի համաձայնագիր, որի արդյունքում նա տնտեսապես և աշխարհաքաղաքականորեն կինտեգրվի «թուրքական աշխարհին»։ Ուստի բանակցությունների հիմնական էությունը հանգեցրել է երկաթուղային կապի գործարկմանը։ Սա մի տեսակ խայծ է Հայաստանի համար, որպեսզի, որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով նախորդ պայմանավորվածությունների իրականացման միջանկյալ փուլ, ցույց տա նման քայլի տնտեսական շահութաբերությունը։ Իզուր չէ, որ Նիկոլ Փաշինյանը անմիջապես մատնանշել է նման լուծման շահութաբերությունը Հայաստանի համար: Իլհամ Ալիևն իր հերթին հետևողականորեն ցույց է տվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Ադրբեջանի տարածքի կարևորությունը՝ որպես դեպի Արևելք հետագա ընդլայնման ցատկահարթակ, ինչպես նաև էժան էներգառեսուրսների մատակարար։


Այս ամենը նա բարձրաձայնել է նույն օրը՝ դեկտեմբերի 14-ին, ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ՝ պատմելով Կասպյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում Արևմուտքի ֆորպոստը դառնալու Բաքվի ձգտման մասին։ Եվ հիմա մնում էր միայն ստիպել Երևանին՝ ԵՄ-ի մասնակցությամբ հրաժարվել Բաքվից Զանգեզուրով Նախիջևան և ապա Անկարա բոլոր տրանսպորտային հոսքերի մաքսային կարգավորումներից։ Ընդհանուր առմամբ, Ալիևն արդեն համոզված էր, որ իր այցը հաջողությամբ կավարտվի, քանի դեռ չէր կայացել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպումը Ֆրանսիայի նախագահի հետ։ Փարիզը, իր շահերից ելնելով, արագ է ներխուժել աշխարհաքաղաքական այդ բեմ՝ որպես Հայաստանի յուրօրինակ պաշտպան և Թուրքիայի ախորժակը զսպելու կոշտ ջատագով։ Էմմանուել Մակրոնը նույնիսկ հրապարակել է մի ցնցող կարճ տեսանյութ, որտեղ գրկախառնվում է Փաշինյանի հետ՝ ասելով. «Մենք երբեք հայերին չենք լքի»:


Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյի այդ հանդիպման մանրամասները չեն հայտարարվել, բայց ակնհայտորեն այն բոլորովին հաճելի չի եղել Իլհամ Ալիևի և, առավել ևս, Անկարայում գտնվող նրա օսմանյան սուլթանի համար։ Ակնհայտ է, որ Ֆրանսիան որոշել է ակտիվորեն աջակցել Հայաստանին թե՛ սպառազինությունների մատակարարմամբ, թե՛ տնտեսական աջակցությամբ, թե՛ դիվանագիտական դաշտում։ Այդ մասին են վկայում նաև Ֆրանսիայի դեսպան Անն Լյուոյի և Հայաստանի բարձրաստիճան չինովնիկների, ինչպես նաև Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի ինտենսիվ հանդիպումները Փաշինյանի՝ Բրյուսել մեկնելուց անմիջապես առաջ։ Հասկանալի է, որ Փարիզը բանակցային գործընթացին միջամտել է ոչ թե պատահական, այլ Մոսկվայի հետ ինտենսիվ բանակցություններից ու խորհրդակցություններից հետո, այդ թվում՝ Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում։ Փաստորեն, այժմ Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես են գալիս որպես միասնական ճակատ, քանի որ նրանց ընդհանուր շահերը տարածաշրջանում հիմնականում համընկնում են։ Այսինքն, խոսքն ամենևին էլ մրցակցության կամ ֆրանսիացիների կողմից Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու մասին չէ, այլ ընդհակառակը, Փարիզի խաղի մեջ մտնելը նպատակ ունի խոչընդոտել Էրդողանի կողմից կայսրության ստեղծման և ընդլայնման՝ Լոնդոնի ծրագրի իրականացմանը։


Այսինքն, արդյունքում պարզվել է, որ Մոսկվան միայնակ չէ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ֆրանսիայից ֆինանսական ներարկումներն այսուհետ կաջակցեն Հայաստանի ինքնիշխանությանը և թույլ չեն տա, որ Երևանում իշխող կուսակցությունն այդքան արագ կապիտուլ յացիայի ենթարկվի Բաքվի և Անկարայի առաջ։ Համենայն դեպս, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի շահերի նման հակասությունները չափազանց շահավետ են թուրքական աճող ազդեցությունը հավասարակշռելու համար։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս ՆԱՏՕ-ի թուլությունն ու տարասեռությունը, որտեղ ծավալվում են մի շարք տերությունների մրցակցություններ։


Ավելին, Իրանը դեռ չի ասել իր խոսքը, որը կենսականորեն է շահագրգռված Կասպից ծովում Թուրքիայի ռազմական ուժերի կուտակման և Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության ամրապնդման կանխման մեջ։ Այդ առումով հույս կար, որ դաշինք է սկսել ձևավորվել, այդ թվում՝ Չինաստանի մասնակցությամբ: Բանն այն է, որ թյուրքական պետությունների կազմակերպությունը և անգլիացիների ու ամերիկացիների կողմից ստեղծվող «Թուրանի բանակը» վտանգ են ներկայացնում ամբողջ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և անգամ Չինաստանի համար։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր