Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում       Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 դեկ 2021 12:53

«Սպուտնիկ V»-ով վերապատվաստված բոլոր մարդկանց մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի հակամարմիններ

Սպուտնիկ V»-ով վերապատվաստված բոլոր մարդկանց մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի հակամարմիններ։ Դրանք հայտնաբերել են Ռուսաստանի Գամալեայի անվան կենտրոնի մասնագետները։ Այս մասին տեղեկացվում է ռուսական պատվաստանյութի թվիթերյան աքաունթում՝ հղում կատարելով կենտրոնի հետազոտությանը։


«Ավելին, օմիկրոնը չեզոքացնող հակամարմինների մակարդակը վերապատվաստվածների արյան շիճուկում շատ ավելի բարձր է, քան կորոնավիրուսի ելակետային՝ B.1.1.1.-ի հակամարմինների մակարդակը»,- ասվում է գիտնականների հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր շտամը՝ B.1.1.529 կոդով, որն անվանվում է օմիկրոն, հայտնաբերել են Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 11-ին։ Վարակման առաջին հաստատված դեպքերը գրանցվել են նոյեմբերի 24-ին։ Հայտնի է, որ նոր շտամն ավելի վարակիչ է, քան նախորդները, բայց առայժմ չկան բավականաչափ տվյալներ այն մասին, թե որքանով է այն վտանգավոր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր