Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

23 դեկ 2021 13:59

Թանկարժեք տղան. Շուրջ 120 հազար դոլար՝ Ալեն Սիմոնյանի գործուղումներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր պաշտոնավարման շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի պետական բյուջեից միայն 7 երկիր կատարած գործուղումների համար ծախսել է շուրջ 57 մլն դրամ (120 հազար ԱՄՆ դոլար) գումար: Նա, հիշեցնենք, խորհրդարանի խոսնակ էր ընտրվել օգոստոսի 2-ին:


«Մեդիալաբը» գրավոր հարցմամբ ԱԺ աշխատակազմից խնդրել է պատասխանել հարցերին, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչ գործուղումներ է իրականացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, և որքան գումար է ծախսվել դրանց վրա:


ԱԺ նախագահի գործուղումները սկսում են սեպտեմբերից և այս կարճ ժամանակահատվածում Սիմոնյանն այցելել է Վիեննա, Մոսկվա, Աթենք, Նիկոսիա, Փարիզ, Սանկտ Պետերբուրգ և Մադրիդ:




Այսպես, սեպտեմբերի 7-ին Վիեննա կատարած այցի համար Հայաստանի պետական բյուջեից ծախսվել է 6 մլն 891.328 դրամ: Վիեննա կատարած այցի շրջանակներում Սիմոնյանը մասնակցել է խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին: Վիեննա կատարած այցի ընթացքում Ալեն Սիմոնյանին ուղեկցել է ԱԺ աշխատակազմի 6 աշխատակից: 


Հաջորդ այցելությունը կատարվել է Մոսկվա՝ հոկտեմբերի 4-ին և բյուջեի վրա արժեցել է 5 մլն 237 հազար դրամ: 


Հոկտեմբերի 21-ին Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Աթենք արժեցել է 9 մլն 420.500 դրամ, իսկ այցի ընթացքում Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում եղել է 12 անձ՝ ԱԺ աշխատակազմից և պատգամավորներ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունից: 


Գրեթե նույն կազմը հոկտեմբերի 25-26-ին դարձյալ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մեկնել է Կիպրոս՝ Նիկոսիա: Այցի կազմակերպման համար բյուջեից ծախսվել է 690.030 դրամ: 


Առավել ճոխ է եղել Սիմոնյանի Հաջորդ այցելությունը Փարիզ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին: ԱԺ նախագահի այս ճամփորդությունը հարկատուների գրպանից խլել է 15 մլն 956.016 դրամ: Ի դեպ, այցը տևել է երկու օր, իսկ պատվիրակության կազմումընդգրկված է եղել 13 անձ՝ պատգամավորներ և ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ: Հիշեցնենք՝ Փարիզ կատարած այցի ընթացքում էր, որ Սիմոնյանը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ կապված սկանդալային հայտարարություն էր արել:


Հաջորդ ճոխ ճանապարհորդությունը Ալեն Սիմոնյանը կատարել է դեպի Մադրիդ՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը: Այդ այցելությունը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին մասնակցելու նպատակով: Պետական բյուջեից այդ այցելության համար վճարվել է 16 մլն 123.891 դրամ: Սիմոնյանը ելույթ է ունեցել վեհաժողովում դրա երրորդ օրը, մյուս օրերի Սիմոնյանի հանդիպումների ու գործունեության մասին ԱԺ աշխատակազմը լռել է: Այս անգամ Սիմոնյանի պատվիրակությունը կազմված է եղել 10 հոգուց. Սիմոնյանը սեփական թիմից իր հետ տարել է Հայկ Կոնջորյանին, Հասմիկ Հակոբյանին և Ծովինար Վարդանյանին:


Մինչ Մադրիդ այցելությունը Սիմոնյանը նոյեմբերի 25-26-ին բավական լայն կազմով՝ 13 հոգի, եղել է Սանկտ Պետերբուրգում, ինչի համար բյուջեից ծախել է 2 մլն 443.500 դրամ:


Գործուղումների այս հսկայական գումարները, որոնք ծախսվում են պետական բյուջեից հարկատուների հաշվին, Հայաստանի խորհրդարանի խոսնակի միակ ճոխ ծախսերը չեն: Նրա ցանկությամբ պետական բյուջեից 90 մլն դրամ (200 հազար ԱՄՆ դոլար) էր հատկացվել ծառայողական նոր BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք բերելու համար: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր