Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 դեկ 2021 14:31

Ռուսաստանին չի կարելի հաղթել, նրան կարելի է քանդել միայն ներսից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 17-րդ ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում հղում է արել պատմությանը՝ հայտարարելով, որ «Ռուսաստանին չի կարելի հաղթել, նրան կարելի է միայն ներսից քանդել»:


«Ուզում եմ հիշեցնել, թե ինչի մասին են խոսում մեր հակառակորդները դարեր շարունակ. Ռուսաստանին չի կարելի հաղթել, նրան կարելի է քանդել միայն ներսից։ Այն, ինչ հաջողությամբ արվեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ավելի ստույգ՝ ըստ դրա արդյունքների, և 90-ականներին, երբ ներսից փլուզվում էր Խորհրդային Միությունը»,- ասել է Պուտինը։


«Իսկ ո՞վ էր դա անում. նրանք, ովքեր սպասարկում էին ուրիշի շահերը, որոնք կապ չունեն Ռուսաստանի և Ռուսական կայսրության և Խորհրդային Միության այլ ժողովուրդների, Ռուսաստանի Դաշնության շահերի հետ այսօր»,- եզրափակել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր