Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային    

23 դեկ 2021 16:59

«Բարի մահմեդական ներկայացող կեղծավոր, կողմնորոշվի՛».Այս անգամ Չեչնիայի մահմեդականներն են վերջնագիր ներկայացրել Էրդողանին

Չեչնիայի Հանրապետության մահմեդականները դեկտեմբերի 22-ին արտահերթ համագումար են անցկացրել, որում իրենց պահանջներն են հայտնել թուրքական կառավարությանը, հայտնում է Независимая Газета-ն։ Չեչնիայի հոգևորականների կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խրախուսում է գրոհայիններին, ապաստան է տալիս Գրոզնիում թշնամիներ համարվողներին, ինչպես նաև գովաբանում է այսպես կոչված Իչկերիայի առաջնորդներին։


Չեչնիայի մահմեդականների հոգևոր ղեկավարության համագումարի առիթն այն էր, որ դեկտեմբերի 10-ին Թուրքիայի քաղաքներից մեկում բացվել է  1990-ականներին չեչեն անջատողականների առաջնորդ Ջոխար Դուդաևի անունը կրող այգի: Դեկտեմբերի 21-ին սրան զայրույթով արձագանքել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Նա ասել է, որ թուրքերը «ավազակների» են ապաստանում։ Թուրքերի գործողությունները դատապարտել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այժմ քաղաքական գործիչներին են միացել Չեչնիայի կրոնական առաջնորդներն ու աքսակալները:


«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողա՛ն, մենք՝ Չեչնիայի Հանրապետության մահմեդականներս, խստորեն դատապարտում ենք Ձեր քաղաքականությունը և դիմում ենք Ձեզ՝ կողմնորոշվե՛ք», - ասվել է համագումարի ժամանակ:


«Դուք ձեզ մուսուլման եք համարում, բայց իրականում չգիտե՞ք, որ մուսուլմանների կողմից չարագործությունն արգելված է մեր կրոնում: Չարագործություն չէ՞ Ջոհար Դուդաևին պատվի նման բարձր աստիճանի բարձրացնելը, որի հիշատակին ձեր երկրում այգի է բացվել։


Ընդհանուր առմամբ, Ձեր երկրում հաստատված ահաբեկիչներին աջակցությունը մեծ ափսոսանք է առաջացնում։ Փաստորեն, Ձեր երկրում ապաստան են տվել բոլոր այն խարիջիներին, որոնք սպանել են մահմեդականներին կամ պատրաստ էին կատարել այս նողկալի արարքը։ Չեչեն ժողովրդի արյունը նրանց ձեռքերին է, ինչն անընդունելի է ցանկացած տեսանկյունից։ Եվ նույնիսկ հիմա այս տմարդիներն իրենց հանգիստ են զգում Ձեր տարածքում: Պարզվում է՝ այսպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը չեչեն ժողովրդի նկատմամբ: Կեղծավորությունը կարելի է նկատել նրանում, որ Դուք Ձեզ դրսևորում եք որպես բարի մահմեդական, բայց միևնույն ժամանակ աջակցում եք ահաբեկիչներին, ներառյալ նրանց, ովքեր իրենց հայրենիքում արդար պատժից փախել են Թուրքիա», - հարցրել են Գրոզնիում:


Այնուհետև, մահմեդական առաջնորդները պայմաններ են առաջադրել Էրդողանին.«Եթե ականջ չդնեք մեր խոսքերին, ապա ստիպված կլինենք համապատասխան քայլեր ձեռնարկել՝ Ձեր քաղաքականությունն ընկալելով որպես թշնամական և ագրեսիվ չեչեն ժողովրդի նկատմամբ։ Օրինակ՝ հայտնի քաղաքական գործիչ Մուհամմեդ Ֆեթուլլահ Գյուլենը մեր կողմից կարող է դիտվել որպես թուրք ժողովրդի իսկական հայրենասեր, իսկ Աբդուլլահ Օջալանը՝ խղճի բանտարկյալ»,- զգուշացրել են նրանք։


Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենն ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ է։ Ժամանակին նա Էրդողանի դաշնակիցն էր թուրքական հասարակության իսլամացման գործում, իսկ հետո նրանք բաժանվել են։ Թուրքիայի նախագահը Գյուլենին մեղադրել է 2016 թվականին հեղաշրջման փորձ կազմակերպելու համար։ Մինչդեռ քուրդ անջատողականների առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բանտարկված է 1999 թվականից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր